Գևորգ Կոստանյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազին. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, օրերս Մոսկվայում հանդիպել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան։ Հայտնի է, որ դեռ համատեղ աշխատանքի տարիներից նրանց միջև ջերմ ընկերական փոխհարաբերություններ են հաստատվել:
Մեր տեղեկություններով, նրանք պարբերաբար շփումներ են ունենում։
Ըստ մեր մոսկովյան աղբյուրի տրամադրած տեղեկությունների, անցած շաբաթ օրը նրանք, իրենց տիկնանց հետ, միասին ընթրել են մերձմոսկովյան «Ցարսկայա օխոտա» կոչվող ռեստորանում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում