Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Հա­յաս­տա­նի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը մխրճվել է ան­ցու­մա­յին փու­լի ճահիճը. «Փաստ»

Analysis

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանափոխությունից հետո Հայաստանի կառավարման համակարգը յուրահատուկ շրջափուլ է թևակոխել, որի արդյունքում մեր երկրի կառավարումը գնալով կորցնում է իր արդյունավետության մակարդակը և դառնում է անկանխատեսելի:

Երբ 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները, թվում էր, թե անցումային շրջանը շուտով կավարտվի, և Փաշինյանը, ստանալով ընտրողների մեծամասնության վստահության քվեն, հնարավորություն կստանա ձևավորել կուռ կառավարություն և ձեռնամուխ լինել երկրի զարգացման գործին, սակայն իրադարձություններն այլ ընթացք ստացան: 

Կառավարության և խորհրդարանի ձևավորումը հնարավորություն չտվեց Հայաստանին դուրս գալ անցումային փուլից: 

Եվ մենք այսօր ականատես ենք լինում, թե երկրի կառավարման համակարգն ինչպես է կորցնում իր դիմագիծը, որը պայմանավորված է մի քանի պատճառներով:

Համակարգում ի հայտ եկած առաջին խնդիրը վերաբերում է իշխանության վարած կադրային քաղաքականությանը, որը հիմնականում հիմնված է ոչ այնքան մասնագետների պրոֆեսիոնալիզմը գնահատելու, որքան, այսպես կոչված, հեղափոխությանը ցուցաբերած աջակցության վրա:

Դա է պատճառը, որ ընտրողների մեծամասնությունը ձայն է տվել «Իմ քայլը» դաշինքին, սակայն այդ դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված մարդկանց մեծ մասը հանրությանն անհայտ դեմքեր են:

 Բացի այդ, խորհրդարանը չի փայլում իր ինտելեկտուալ ունակություններով, հանրությանը հուզող խնդիրները խորհրդարանում չեն դառնում բանավեճերի առարկա, վեր չեն հանվում պրոբլեմների լուծման ուղիները, այլ քաղաքական բանավեճն ընթանում է խորհրդարանից դուրս: 

Եվ քանի որ պատգամավորներին չի միավորում գաղափարական մոտեցումը և երկրի զարգացման շուրջ ընդհանուր տեսլականը, ապա զարմանալի չէ, որ խորհրդարանական մեծամասնության ներսում տարաձայնությունները հաճախ սուր դրսևորումներ են ստանում:

Եվ այս առումով խորհրդարանում տիրող իրավիճակը անկանխատեսելի է, քանի որ անսպասելի զարգացումներ կարող են տեղի ունենալ, և հանրությունը անակնկալ կարող է տեղեկանալ, որ իշխող խմբակցության այս կամ այն պատգամավորը ցած է դրել իր մանդատը, ինչպես եղավ պատգամավոր Էդգար Առաքելյանի դեպքում: 

Պատահական չէ, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ խորացող հակասությունների պայմաններում «Իմ քայլը» խմբակցության այլ պատգամավորներ ևս վայր են դնելու իրենց մանդատները:

Երկրի կառավարման համակարգում ստեղծված անկայուն իրավիճակի մյուս պատճառը երկրի զարգացման ուղղության վերաբերյալ վարչապետի տեսլականի բացակայությունն է: 

Փաշինյանը առաջնորդվում է օրվա խնդիրներով ու ֆեյսբուքյան լայվերով և չունի հստակ ծրագիր կամ ճանապարհային քարտեզ, թե հաջորդ մեկերկու տարիներին ինչպես է տեսնում մեր երկրի ապագան: 

Թերևս սա է պատճառը, որ վերջինս Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքի ժամանակ խոսեց իր նպատակադրումների մասին, որոնք վերաբերում են 2050 թվականին:

Պարզ է, որ այդքան մեծ ժամանակային կտրվածքով կանխատեսում անելը ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է, թեպետ հասկանալի է նման ծրագիր ներկայացնելու մոտիվը. 2050 թվականին ոչ ոք չի կարող պատասխան պահանջել Փաշինյանից:

Ուստի կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրեր չեն ներկայացվում, քանզի իրատեսական ժամանակահատված անց Փաշինյանը պիտի պատասխան տա ամեն մի չկատարած խոստման ու ծրագրի համար: 

Այսպիսով վարչապետը փորձում է խուսափել առաջիկա տարիների համար կոնկրետ արդյունքների մասով պատասխանատվություն վերցնել իր ուսերին, իսկ կառավարությունը շարժվում է այն ուղղությամբ, որտեղ կտանի իրադարձությունների զարգացման հոսանքը: 

Եվ քանի որ կառավարությունը ցանկանում է լուծել միայն այսրոպեական խնդիրները և ամեն գնով պահպանել իր վարկանիշը, ապա դրա արդյունքում կառավարության որդեգրած քաղաքականությունը դառնում է անկանխատեսելի, իրարամերժ և հախուռն:

Թերևս գործադիրի կողմից հստակ ուղեգիծ չունենալու և տուրբուլենտ քաղաքականության պատճառով է, որ կառավարման համակարգի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ հրաժարականներ են տալիս՝ չցանկանալով աշխատել, և այս անկյունից պետք է դիտարկել ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի, կադաստրի կոմիտեի ղեկավարների հրաժարականները:

Իսկ պետության համար կարևոր նշանակություն ունեցող ստորաբաժանումների ղեկավարների հրաժարականների շարքը թուլացնում է կառավարման համակարգի ճկունությունը, քանի որ յուրաքանչյուր նոր ղեկավարի համար անհրաժեշտ է որոշակի ադապտացիոն փուլ, որպեսզի համակարգի ատամնանիվները սկսեն արդյունավետորեն գործել: Այնպես որ, Հայաստանը մխրճվել է անցումային փուլի ճահճում և դեռևս նշույլներ չկան այս վիճակից դուրս գալու հույսերի առումով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer