Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ


«Այս մարդ­կանց գի­տակ­ցու­թյան մեջ ժո­ղո­վուր­դը կրկին չկա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր քաղաքական մշակույթում չի ձևավորվել հաշվետվողականության ինստիտուտը: Հիմա շատ է խոսվում ժողովրդավարության մասին: 

Բայց այս առումով հարկ է ընդգծել, որ ժողովրդավարությունն ունի իր առաջնային պահանջը, այն է՝ քաղաքական իշխանությունը պետք է հաշվետու լինի սեփական ժողովրդին: 

Ակնհայտ համարելով իշխանության ներսում առկա խնդիրները՝ քաղաքագետ Հայկ Սուքիասյանը մասնավորապես հաշվետվողականության բացակայությամբ է պայմանավորում այն խնդիրները, անպատասխան թողնված հարցերը, որոնք այս կամ այն պաշտոնյայի հրաժարականից հետո են առաջանում:

«Ցանկացած պաշտոնյայի նշանակման, ազատման կամ հրաժարականի դեպքում հստակ բացատրություններ պետք է լինեն: 

Այդ ինստիտուտը չկա մեզ մոտ, փոխարենը կան սոփեստություններ, փոխարենը կոնֆլիկտային միջավայր է ստեղծվում՝ առանց երևույթի բացահայտման»,-«Փաստի» հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ այս իրավիճակը հասարակության մեջ անկայունության մթնոլորտ է առաջացնում:

«Եթե մեր պաշտոնյաները շարունակեն սոփեստությամբ զբաղվել, ձևական ճշմարտություններով ինչ-որ բաներ հասկացնել ժողովրդին, ավելի լավ է ընդհանրապես չխոսեն: 

Հայաստանում պետք է ձևավորվի նորմալ դեմոկրատական քաղաքական մշակույթ, որն ունի հաշվետվողականության ինստիտուտ: 

Իշխանությունը պետք է հասկանա, որ ժողովրդավարությունը միայն արդար ընտրությունը չէ, այլ առաջին հերթին հաշվետվողականությունն է սեփական ժողովրդի նկատմամբ: 

Բայց քանի դեռ կա սոփեստությունը, այդ խնդիրները միշտ են լինելու՝ իրենց ազդեցությունը թողնելով նաև հասարակության վրա»,-ասաց քաղաքագետը՝ առանձնացնելով նաև իշխանություն-հասարակություն կապի բացակայության խնդիրը:

«Իհարկե, ժողովուրդը հեղափոխություն է արել, շատ բաներ փոխվել են, բայց քաղաքական հակամշակույթին բնորոշ տարրեր դեռևս պահպանվել են: 

Ցանկացած քաղաքական ուժ իշխանության գալուց հետո ժողովրդից կտրվելու հակում ունի: 

Բայց եթե իրենց գիտակցության մեջ ժողովուրդը մնա, իրենք հաշվետու կլինեն ժողովրդին: Տպավորություն է, սակայն, որ այս մարդկանց գիտակցության մեջ ժողովուրդը կրկին չկա: 

Հասան իշխանության՝ հիմա էլ սկսել են որևէ գործողության բացատրությունը չտալ: Եթե հաշվետվողականության ինստիտուտը ձևավորվի, ի հայտ գա հասարակություն-իշխանություն կապը, ամեն ինչ իր տեղը կգա:

 Մեզ մոտ այս պահին կարծես միակողմանի դիսկուրս է. իշխանությունն ինչ-որ բան է տալիս, բայց հասարակության հետ կոնստրուկտիվ դիսկուրսի մեջ իշխանությունը չի մտնում»,հավելեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ իրականում սա դժվար լուծելի խնդիր է, բայց նույն հաշվետվողականության ինստիտուտի ներդրման դեպքում հնարավոր է, որ իշխանության մոտ պատասխանատվություն առաջանա:

«Իշխանությունը պետք է բաց լինի հասարակության համար, բայց երբ ներսից փակվել գիտի, հետևապես ո՞ւմ առաջ պետք է պատասխանատու լինի»,-շեշտեց նա:

Շարունակելով խոսել պատասխանատվության ինստիտուտի խնդրի մասին՝ քաղաքագետը նկատեց. 

«Ընդհանրապես արժանավոր, մերիտոկրատական էլիտա ստեղծելն ամենադժվար բանն է: Իշխանության մեծ հատվածը ոչ թե իշխանության է եկել արժանիքների, այլ Փաշինյանի կամ հեղափոխության քողի տակ: 

Այս պահին այդ հատվածը այդ նույն քողի տակ էլ թաքնված է: Մյուս կողմից՝ սա օբյեկտիվ վիճակ է, նման խնդիրներ բոլոր հասարակարգերում են լինում»,-նշեց Հ. Սուքիասյանը՝ հույս հայտնելով, որ հաջորդ ընտրություններին միգուցե այլ իրավիճակ տեսնենք: 

Ավելի լայն համատեքստում դիտարկելով ներքաղաքական ու հասարակական դաշտը՝ նա շեշտեց, որ այս պահին լճացման վիճակում ենք:

«Իշխանությունը ձևավորվել է հեղափոխության միջոցով, բայց հիմա կայուն անկայունության փուլ է: 

Մեր ժողովուրդը նորից խրվել է խնդիրների մեջ: 

Տպավորություն էր, թե հեղափոխություն է եղել, և հեղափոխական իշխանությունը հեղափոխական ճանապարհով փոփոխություններ պետք է աներ, բայց այդպես չեղավ… 

Ժողովուրդը, որը պետք է գնար տուն, զբաղվեր աշխատանքով, էլի փողոցից տուն չի գնում, իսկ պետությունը կայունություն չի ստանում: 

Ստանդարտ անկայուն վիճակի մեջ ենք, բայց որպեսզի պետությունը նաև տնտեսական զարգացում ունենա, կայունություն է պետք, իսկ կայունության բացակայության դեպքում զարգացման մասին խոսելը դժվար է»,-ընդգծեց քաղաքագետը՝ շեշտելով, որ իշխանությունը պետությունը պետք է արագ կարգի բերի և խնդիրներին արագ լուծումներ տա:

«Բայց իշխանությունն ընտրել է ճանապարհ, որը հոգեմաշ է: Առանց կայունության իշխանությունը չի կարող որոշել, թե, օրինակ՝ ի՞նչ քաղաքական համակարգ, ի՞նչ տնտեսություն է պետք»,-եզրափակեց Հ. Սուքիասյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան