Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն Մանվելյան Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար


«Պո­չամ­բար­ներն աղե­տա­լի վի­ճակ են ստեղ­ծել Հա­յաս­տա­նի հա­մար». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում օրերս փլուզվեց ոսկու հանքավայրի պոչամբարի ամբարտակը: 

Դրա ողջ պարունակությունը հեղեղել է 2 հանրակացարան: Որպես փլուզման պատճառ դիտարկվում է պոչամբարի կառուցման ժամանակ տեխնոլոգիական կանոնները չպահպանելը կամ անձրևները:

Ցանկացած նման դեպք ահազանգ է նաև Հայաստանի համար: 

Հիշեցնենք՝ վերջին ամիսներին «Թեղուտի» պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործումից առաջ բնապահպանների կողմից ահազանգ հնչեց, որ այս հանքավայրի պոչամբարի պատվարը դժվար թե 6 ամիս դիմանա: 

Այնուամենայնիվ, հանքավայրը շահագործվեց, այդ ընթացքում անգամ թույլ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ դրանից հետո հակադարձեց բնապահպաններին, թե «աղմուկ բարձրացավ՝ իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է: Եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, պատվարը պիտի տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլված լիներ»: 

Հանքավայրի պոչամբարի պատվարի հարցով մտահոգվողները հատկապես նշում են, որ դրա փլուզման դեպքում առաջին հարվածը կհասնի Շնող գյուղին: 

Օրերս էլ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսքաջրերը լցվեցին Ողջի գետը, աղտոտեցին շրջակա տարածքը:

Ամուլսարին վերաբերող քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է՝ եթե ռիսկերը կառավարելի լինեն, Ամուլսարի հանքավայրը կաշխատի: 

Մինչդեռ, բնապահպանների պնդմամբ, տարբեր երկրներում տեղի ունեցող բնապահպանական աղետներն ապացուցում են, որ այս ոլորտում ռիսկերի կառավարելիության մասին խոսելիս պետք է առավելագույնս համոզված լինես, որ հարցի վերաբերյալ տեսական և գործնական դիտարկումները համապատասխանում են իրար:

Բնապահպան Հակոբ Սանասարյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ նույնիսկ ամենահզոր երկրներում, որտեղ միլիոնավոր դոլարներ են ծախսում անվտանգության ապահովման համար, հնարավոր չէ լիովին կառավարել ռիսկերը: 

«Իսկ Հայաստանում այս հարցում անտերություն է: Աղետներ, պոչամբարների պայթյուններ, բնակչության զանգվածային տեղաշարժ, թունավորումներ են եղել Չիլիում, Բրազիլիայում, աֆրիկական երկրներում, Ռուսաստանում և այլուր: 

Դեպքեր են գրանցվել, երբ հարյուր հազարավոր մարդկանց խմելու ջուրը վերացել է, ասենք, մարդիկ, որոնք ապրում էին գետի հովտում, միանգամից զրկվել են ջուր խմելու և օգտագործելու հնարավորությունից: 

Վերադառնանք Հայաստան. ինքներդ տեսաք, որ օրերս Արծվանիկի պոչամբարի խողովակը պայթեց: 

Պոչանքը լցվեց Ողջի գետը, աղտոտեց շրջակա միջավայրը, իսկ դա մաքրելն անհնար է, քանի որ այն ներծծվում է հողի մեջ և ծանր մետաղներով ու ռադիոակտիվ տարրերով աղտոտում հողային տարածքը»,-ասում է Սանասարյանը: 

Բնապահպանը նշում է՝ այստեղից էլ կարող ենք հետևություններ անել, որ ռիսկերի կառավարելիության մասին խոսքերը խաբեություն են: 

«Մեկ այլ խնդիր է Թեղուտի պոչամբարը: Այն ավելի բարձր է կառուցված, քան Շնող գյուղը: «Վալլեքս» ընկերությունը դադարեցրեց հանքավայրի շահագործումը՝ ասելով, որ պոչամբարը կարող է պայթել: 

Նա այդ մասին տեղյակ էր պահել թե՛ կառավարությանը, թե՛ «ՎՏԲ Հայաստան» բանկին: Կառավարությունը, սակայն, նորից շահագործեց հանքավայրը՝ առանց անվտանգությունն ապահովելու, միայն մի թղթի հիման վրա, որում ասվում էր, որ հանքավայրի շահագործումն անվտանգ է: 

Նույն պատկերն ունենք նաև մյուս պոչամբարների դեպքում: Գնացեք և տեսեք, թե մեր պոչամբարներն ինչ աղետալի վիճակ են ստեղծել Հայաստանի համար»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՊատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներինԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը