Թարթիչների ներկ. կուպրից ու մեղրից մինչև մեր օրերը

Թարթիչների ներկը առաջին անգամ հայտնվել է Հին Եգիպտոսում մ.թ.ա. 4-րդ հազարամյակում: Այդ մասին են վկայում պատմական փաստերը: 

Սակայն հին եգիպտացիները թարթիչները ներկում էին ոչ այնքան գեղեցկության և արտահայտիչ տեսք ստանալու համար, այլ, ըստ հավատալիքի, թաքցնում էին իրենց աչքերը չար ոգիներից և դրանով իսկ պաշտպանում էին իրենց հոգիները: 

Այդ իսկ պատճառով թարթիչները ներկում էին ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ: Գունազարդման նյութը պատրաստված էր մեղրից, այրված նուշից, գրաֆիտից, սուրմայի փոշուց և անգամ կոկորդիլոսի կեղտից: Այդ խառնուրդը թարթիչներին էր քսվում կենդանիների ոսկորներից (օրինակ՝ փղոսկրից) պատրաստված ձողիկների օգնությամբ: Սկսած մ.թ.ա. 9-րդ դարից կանայք օգտագործել են թարթիչների այնպիսի ներկ, որը պատրաստվում էր կուպրից: 

Այս մեթոդը պարզ էր և մատչելի: Հետաքրքիր է, որ մ.թ.ա. 1-ին դարում հին հռոմեացիները համոզված էին, որ թարթիչները նոսրանում են մարմնական զվարճանքներից հետո, և այդ նպատակով էլ որոշ կանայք թարթիչներ էին նկարում, որպեսզի թաքցնեն իրենց արատավոր պահվածքը: 

Ներկ ստանալու համար այրում էին վարդի թերթերը և փյունիկյան արմավենու կորիզները: Օգտագործվում էր նաև կուպր, սուրմա, խեժ: 16-րդ դարում ներկ ստանալու համար սկսել են օգտագործել հունական ընկույզի կեղևը և վառվող ճրագի կուպրը: Թարթիչների ներկի ժամանակակից պատմությունը սկսվում է 19-րդ դարի կեսերից, երբ անգլիացի վաճառական Յուջին Ռիմմելը առաջին անգամ պատրաստել է վաճառքի համար նախատեսված թարթիչների ներկ: 

Այնուամենայնիվ, դա մեծ ժողովրդականություն չի ստացել, քանի որ մինչև 1920-ականները կանայք իրենց կարիքների համար ինքնուրույն էին ներկ պատրաստում: 

1913 թվականին քիմիկոս Թերրի Ուիլյամսոնի կողմից ստեղծվել է թարթիչների նոր տեսակի ներկ: Որպես հիմք, նա վերցրել է վազելինը, իսկ որպես գունանյութ՝ ածուխի փոշին: Ուիլ յամսը այդ խառնուրդը հորինել էր քրոջ՝ Մեյբլի համար, որի անունով էլ կոչել էր 1915 թվականին իր կողմից հիմնադրված ընկերությունը՝ «Maybelline»: 

Պատմության մեջ թարթիչների առաջին ջրակայուն ներկը հայտնվել է 1938 թվականին, որը, սակայն, տարածում չի գտել, քանի որ բնական խեժի հիմքով պատրաստված ներկը տհաճ հոտ է ունեցել, և, բացի այդ, կանայք հաճախ բողոքում էին այն օգտագործելուց հետո աչքի գրգռումից: Պարկուճի մեջ գտնվող առաջին ներկը (այն կոչվում էր ավտոմատ) հայտնվել է միայն 1960 թվականին:

 

Պարզվել է, որ այդ տեսքով այն անվտանգ է ու նաև անջրանցիկ: Հենց այդ ժամանակներից էլ սկսած՝ դիմահարդարման միջոցներ կիրառող կանայք սկսել են ավելի շատ շեշտել աչքերը՝ ներկի օգնությամբ, իսկ շրթներկը մղվել է երկրորդ պլան: 

Նորաձևության մեջ է մտել երկար, խնամված թարթիչներ ունենալը: Անցյալ դարի 80-ականներին ոչ մի կին չէր կարող յոլա գնալ առանց թարթիչների ներկի, քանի որ այն ժամանակվա նորաձևության չափանիշը արտահայտչականությունն էր, որը սակայն ներկայումս համարվում է «աղաղակող» դիմահարդարում: Առանց խիտ ներկած թարթիչների անհնար է պատկերացնել գունագեղ դիմահարդարման օգտագործում: Նորաձևության սիրահարները միշտ էլ ձգտել են ձեռք բերել թարթիչների գունավոր ներկ: 

Գունավոր ներկի հաջողված օգտագործման փայլուն օրինակ է արքայադուստր Դիանան, որը օգտագործում էր բացառապես կապույտ ներկ: 1988 թվականին «Max Factor»- ի կողմից հայտնվել է «No Color» անվամբ առաջին թափանցիկ ներկը: Այն հիանալի միջոց է բնական դիմահարդարման համար: Նման ներկը տեսանելի չէ թարթիչների վրա, բայց, միևնույն ժամանակ, թարթիչներին տալիս է գեղեցիկ և խնամված տեսք:

 Անցյալ դարի վերջին կոսմետիկայի ոլորտում բազմաթիվ ձեռքբերումներ են եղել: Արտադրողները շուկա են հանել ներկեր, որոնք երկարացնում են թարթիչները և մի քանի անգամ ավելացնում դրանց ծավալը, միմյանցից առանձնացնում թարթիչները և այլն: Ներկայումս էլ չնայած այն հանգամանքին, որ որոշ կանայք սկսել են աճեցնել թարթիչները կամ էլ օգտագործել դնովի թարթիչներ, թարթիչների ներկը դեռևս մեծ տարածում ունի:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ Մամուլի հաղորդագրություն (Տեսանյութ) 20 մլն դրամի վատնում մանկապատանեկան մարզադպրոցում. դատախազություն Թուրքիայի ԱԳ նախարարությունն արձագանքել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչմանը ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման դեպք « Սկզբում մտածեցի, որ երեխան չի դիմանա թռիչքին, բայց ...». Սիլվա Հակոբյանը Կրեմլի դահլիճում հանդես է եկել դստեր` Միլայի հետ Դավութօղլուի հիմնած կուսակցության լիդերներից մեկը հայ է Կյանքից հեռացել է աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանը «Գ.Ծառուկյան» հիմնադրամն Արմավիրի մարզում անցկացրել է հերթական սոցիալական ծրագիրը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նում տե­ղի են ունե­ցել զանգ­վա­ծա­յին հո­սան­քազր­կում­ներ Ին­չո՞ւ «մեզ մոտ ան­ձեռնմ­խե­լի­ներ չկան» թե­զի­սի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում ջա­նադ­րա­բար հար­ված­նե­րը հե­ռաց­վում են Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նից Պաշտ­պան ունե­նա­լն ար­դյո՞ք նաև պար­տա­կա­նու­թյուն է Հատուկ ջոկատայինները այս պահին խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում Արցախում ընտրությունների մրցակցայնությունն ապահովված է. «Փաստ» Կո­րուստ­նե­րը ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գում 50-ից 80 տո­կոս են. խմե­լու մա­քուր ջու­րը կա­րող է դառ­նալ ճո­խու­թյուն. «Փաստ» Հա­ջորդ տա­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի վար­կա­նի­շից կա­րող են մի­այն փշուր­նե­ր մնալ. «Փաստ» Պո­պու­լիզ­մի հեր­թա­կան դրսև­ո­րու­մը. հրա­տապ խնդիր­նե­րը թո­ղած՝ «թի­թեռ է նկա­րում». «Փաստ» «Խոս­տում­նե­րը տրվել են ոչ թե դրանք կա­տա­րե­լու, այլ իշ­խա­նու­թյան գա­լու հա­մար». «Փաստ» «Սորոսականների» դիրքերը գնալով ուժեղանում են. «Փաստ» Քոչարյանի գործով նոր դատավորին ևս ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի՞. «Փաստ» Ստամ­բու­լյան կոն­վեն­ցի­ա­յի վա­վե­րաց­ման գոր­ծըն­թացն սկսվում է. «Փաստ»
website by Sargssyan