Իր ան­գոր­ծու­թյունն ար­դա­րաց­նե­լու հա­մար իշ­խա­նու­թյու­նը զբաղ­ված է «ախո­յան­նե­րի» մա­սին լե­գենդ­ներ հյու­սե­լով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ կառավարման արդյունքում է, որ հնարավոր է լինում ապահովել երկրի թռիչքային զարգացումը: 

Իսկ արդյունավետ կառավարումը ենթադրում է ոչ միայն տնտեսական զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում, այլև քաղաքական կայունության ապահովում:

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում քաղաքացիները հույսեր ունին, որ մեր երկիրը թևակոխելու է թռիչքաձև զարգացման նոր փուլ, սակայն, ինչպես տեսնում ենք, այդ հույսերը իրականություն չեն դառնում, և հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ դժվար էլ առաջիկայում այդ հույսերը իրականություն դառնան: 

Իշխանությունը չունի այն որակական հատկանիշները, որով կկարողանա երկրում քաղաքական կայունություն ապահովել և դնել տնտեսական զարգացման հիմքերը։ Եվ որպեսզի երկիրը զարգացնելու իր անկարողությունը լիովին տեսանելի չդառնա, կառավարությունը դիմում է որոշակի մարտավարական հնարքների:

Հյուսվում են լեգենդներ որևէ խոչընդոտի կամ պայմանական հակառակորդի մասին, որը թույլ չի տալիս, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը երկիրը ծանր վիճակից դուրս հանի: 

Եվ պայքարելով դրա դեմ ու այդ խոչընդոտը «հաղթահարելով»՝ իշխանությունը հանրությանն է հրամցնում նոր միֆ, թե երկրի զարգացմանը խոչընդոտում է մեկ այլ արգելք, որը պետք է հաղթահարվի:

 

Հիմա փաստերի հիման վրա ցույց տանք, թե ինչի մասին է խոսքը: Երբ Փաշինյանն անցած տարի ընտրվեց վարչապետի պաշտոնում, մի քանի ամիս անց պարզ դարձավ, որ վերջինիս խոստացած կտրուկ փոփոխությունները երկրի համար իրականություն չեն դառնում ու դժվար էլ դառնան: 

Այդ ժամանակ էլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց այն թեզը, թե այդ ժամանակվա խորհրդարանական մեծամասնությունը սաբոտաժ է անում և թույլ չի տալիս, որ ինքը երկիրը դնի զարգացման ռելսերի վրա, թեպետ չէր եղել մի օրինագիծ, որը կառավարությունը ներկայացներ, իսկ խորհրդարանը մերժեր:

Ինչևէ, արտահերթ ընտրությունները տեղի ունեցան, բայց հանրությունը այս անգամ ևս լուրջ փոփոխությունների ականատես չեղավ: 

Դրանից հետո էլ սկսվեց «նախկինների» ստվերի դեմ երկարատև «պատերազմը», որը տարբեր դոզաներով ու անուններով շարունակվում է նաև այսօր: 

Այդ ընթացքը զուգորդվում էր տարբեր քրեական գործերի հարուցման և պետությանը գումարների վերադարձման մասին ճոխ տեղեկությունների տարածմամբ: 

Սակայն գումարների վերադարձի մասին տեղեկությունների տարածումը որևէ շոշափելի արդյունք չունեցավ բնակչության սոցիալ-տնտեսական կյանքում: Կարծես թե այդ մասին հրապարակումները ավելի շատ կոչված էին սենսացիա ապահովելու խնդրի լուծմանը:

Քանի որ ժամանակն անցնում էր, իսկ իշխանության խոստումները մնում էին անկատար, նոր թշնամու կերպար կերտվեց, այն դատական համակարգն է, հատկապես Սահմանադրական դատարանը: 

Իսկ հիմա իշխանությունը տարբեր ճնշումների միջոցով և քրեական գործերի հարուցման միջոցով ուզում է իրենով անել ՍԴ-ն:

Սակայն հարցն այն է, թե ՍԴ-ի շուրջ իրավիճակի կարգավորումից հետո ո՞րն է լինելու հաջորդ «ախոյանը», որը բռնել է իշխանության ձեռքը և չի թողնում կախարդական փայտիկի միջոցով առաջ մղել մեր երկրի զարգացումը: 

Կարելի է կանխատեսումներ անել, բայց այս իշխանությունների պարագայում դա անշնորհակալ գործ է, քանզի կառավարման ողջ համակարգն ու ընթացքը հիմնված է մեկ մարդու տվյալ օրվա երազների կամ տրամադրության վրա: 

Այդուամենայնիվ, ենթադրենք, որ այս ամենին զուգահեռ նոր թիրախ է ընտրվելու Սահմանադրությունը։ 

Շուտով իշխանավորները փաստեր կբերեն, թե գործող Սահմանադրությունը չի բխում երկրի շահերից, դրա համար էլ դրական փոփոխություններ չկան։

Միգուցե նաև իրենց անգործությունն արդարացնելու համար իշխանությունների կողմից հորինվեն վտանգավոր դավադրությունների և ռևանշիզմի մասին նոր պատմություններ, որին կհետևի վհուկների որսը։ 

Եվ այսպես շարունակ ժողովուրդը տպավորություն է ստանալու, թե կառավարությունը ցանկանում է գործի անցնել, բայց նրան թույլ չեն տալիս:

Փաստորեն ստացվում է, որ իրական խնդիրների վրա կենտրոնանալու ու գործ անելու փոխարեն՝ իշխանությունը զբաղված է «ժողովրդի թշնամիների» փնտրտուքով։ 

Դե, «խանգարողներ» միշտ «պետք» կլինեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Խորհրդարանն այս տարի առաջին անգամ նիստեր է գումարել. Օրակարգում 43 հարց է (ուղիղ) Գորիսում տուն է հրդեհվել. Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ Իջեւանում եւ Նոյեմբերյանում ձյուն է տեղում. Սյունիքում մերկասառույց է ու մառախուղ Մեծ Բրիտանիայի վարչապետը մեղադրել է Թուրքիային եւ Ռուսաստանին Լիբիայում պատերազմի մեջ. ԶԼՄ-ներ Պարագվայում բանտից փախուստի է դիմել 75 վտանգավոր հանցագործ Եվրահանձնաժողովի ղեկավարը պատմել է Բեռլինում գագաթնաժողովի շրջանակում Պուտինի հետ հանդիպման մասին Մարտունի քաղաքում այրվել է տան տանիքը Վարչապետը սիրում է շաբաթը մեկ թշնամիներ փնտրել եւ ասել` նրանք են մեղավոր, որ ներդրումներ չկան․ քաղտեխնոլոգ Խոշոր վթար Արագածոտնում. բախվել են մարդատար գազելը, «ԳԱԶ 322132»-ը եւ բեռնատարը. կան վիրավորներ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում Նույն բակում ենք մեծացել, հավասարակշռված անձնավորություն էր․ Սիսակ Գաբրիելյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին Պարկեշտ, ազնիվ մարդ, կիրթ մարդ, թե ինչ կատարվեց, չենք հասկանում. ԱԱԾ տնօրենի տեղակալ Բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին. Արթուր Դավթյանը՝ Կուտոյանի մահվան մասին «Քննություն կանցկացվի՝ կասենք»․ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը` Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու Renault-ն․ Mercedes-ը հայտնվել է դաշտում. կա 6 վիրավոր Սերժ Սարգսյանը մասնակցում է Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին «Շատ ցավալի դեպք է».Դավիթ Շահնազարյան Ընտրվել եմ Համաշխարհային Սկաուտական շարժման Եվրասիա տարածաշրջանի կոմիտեի նախագահ․Բագրատ Եսայան «Մեհրաբադ»-ը ձյան պատճառով դադարեցրել է թռիչքները, Թեհրան-Երևան չվերթը կժամանի կեսժամյա ուշացումով Մսի արտադրության ծավալները նվազել են
website by Sargssyan