Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Արա Սաղաթելյան. «Իրավունքների խախտումները տեղի են ունենում ավանդական իրավապաշտպանների ու արտաքին գործընկերների անտարբերության և լռության պայմաններում»

Interview

«Փասինֆո»-ն զրուցել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի հետ:

-Պարո՛ն Սաղաթելյան, հասարակությանն արդեն հայտնի են գործի հանգամանքները, որի շրջանակներում ԱԺ աշխատակազմում Ձեր տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, իսկ այդ ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին տրվել է կասկածյալի կարգավիճակ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցողը։

-Նախ պետք է ասեմ, որ թե՛ Արա Բաբլոյանը, թե՛ Արսեն Բաբայանը ազնիվ և պարկեշտ մարդիկ են ու նրանց այս արհեստածին գործում ներգրավելու համար պետք էր ողջամտության հետ շատ լուրջ խնդիրներ ունենալ։ Ինչ վերաբերում է հարուցված գործին, ես բնականաբար ուշադրությամբ հետևում եմ իրադարձությունների զարգացմանը, ու դատելով հրապարակային տեղեկատվությունից, կարծում եմ, որ գործ ունենք իրավապահ համակարգի ոչ ադեկվատ, անհամաչափ  և ոչ իրավաչափ գործողությունների հետ, որոնք ուղեկցվում են իրավունքի կոպտագույն խախտումներով։ Սա անհեռանկար գործ է, որն աշխարհի ցանկացած դատարանում փուլ կգար, եթե, իհարկե, այդ դատարանը չի իրականացնի շատ կոշտ քաղաքական պատվեր։

-Ի՞նչն է նման վստահության պատճառը։

-Ես իրավաբան չեմ, բայց այս օրերին բավականին հաճախակի խորհրդակցել եմ մասնագետների հետ և ոչ միայն իրավունքի մասնագետների հետ։ Կարող եմ ասել, որ սա քաղաքական նպատակահարմարությամբ և քաղաքական պատվերով թելադրված անհիմն և անհեռանկար գործ է, որն արդեն այսօր խարխլում է մեր երկրի շուրջ ստեղծված ընկալումները, միջազգային հեղինակությունը, միաժամանակ հասարակությանը և պետությանը տանում է վտանգավոր նպատակակետի։ Բոլորին է հասկանալի, որ պատվիրատուները կոնկրետ հրահանգ են իջեցրել և, կարծես թե, ոմանց համար արդեն կապ չունի, թե դա ինչպես է կատարվում։ Որևէ նպատակադրում արդարացված չէ, երբ խնդիրներդ լուծում ես անազնիվ եղանակներով, այլոց իրավունքների կոպիտ խախտումներով։ Այս իմաստով գործող իշխանություններն իրենց վարքագծով ձևավորում են մշակույթ, նախադեպեր, որոնք ազդելու են բոլորիս ապագայի վրա ու լավ տեղ չեն հասցնելու ոչ Հայաստանը, ոչ էլ հայությանը։ Նույն Արսեն Բաբայանի կալանավորման հետ կապված քաղաքական դրդապատճառները և կիրառվող գործիքակազմը պարզունակ են և հասկանալի, բայց այդ մեթոդներն աննորմալ են և անընդունելի։ Ուստի Ձեր միջոցով կոչ եմ անում մեր իրավապահներին՝ տղե՛րք, օրենքով ու խղճով գործեք, ուսադիրներ «թռցնելու» ժամանակը չի, երկիր ենք կորցնելու։

-Բոլոր դեպքերում, Ձեզ համար հասկանալի՞ է՝ ինչո՞ւմ են մեղադրում Արսեն Բաբայանին, Արա Բաբլոյանին։ Ու արդյոք պատրաստվո՞ւմ եք օժանդակել նրանց։

- Կրկնում եմ՝ գործը օդից վերցված է, և ներկայացված մեղադրանքը հանգիստ կարող է ժխտվել անգամ լրագրողական հետաքննության միջոցով։

Ինչ վերաբերում է իմ անելիքներին, ես հնարավորինս կօժանդակեմ իմ ընկերների և գործընկերների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև արդարության ու ողջամտության հաղթանակին։ Ու ոչ միայն նրանց դեպքում։ Մեր հասարակությանը նորից կանգնեցնում են երկընտրանքի առջև՝ արժեհամակա՞րգ, թե՞ իշխանության իրավիճակային շահեր։ Փաստ է, որ Հայաստանում առկա է իշխանության ու հասարակության արժեքների ու շահերի հակասություն, առկա է երկակի ստանդարտների կիրառություն, ոչ ադեկվատ, ոչ համաչափ ու իրավաչափ գործողություններ։ Ցավալի է, որ այս պահին «ժողովրդի պահանջի» անվան ներքո կատարվող ապօրինություններն ու մարդու իրավունքների խախտումները տեղի են ունենում ավանդական իրավապաշտպանների ու արտաքին գործընկերների անտարբերության և լռության պայմաններում։ Կարծում եմ՝ մեր երկիրը և համայն հայությունը վտանգավոր զարգացումներից հետ պահելու անհրաժեշտություն է առաջանում, քանի որ արդիականացման գաղափարի խեղաթյուրումը և իշխանության կողմից «նպատակը արդարացնում է միջոցները» մոտեցման համատարած կիրառումը մոտակա ամիսների ընթացքում կարող է հասցնել մի վիճակի, որն ընդունված է անվանել «point of no return»  (անդառնալիության կետ), և կհայտնվենք փակ շղթայի մեջ, որի պայմաններում այլևս բարդ կլինի իրացնել մեր ազգային շահերը՝ սոցիալ-կենցաղային պահանջներից մինչև ազգային անվտանգություն։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal