Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է


Ճապոնիան հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ

Միջազգային

Աշխատանքային այցով Տոկիոյում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ։

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ճապոնիայի վարչապետը ողջունել է նախագահ Սարգսյանի մասնակցությունը կայսր Նարուհիթոյի գահակալության արարողությանը և Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում նրա առաջին այցը Ճապոնիա։ Նա ասել է, որ Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է, և իրենք հետաքրքրված են համագործակցության զարգացմամբ։ «Հայաստանն ունի հարուստ պատմություն, մշակույթ, ավանդույթներ: Հիմք ընդունելով դրանք՝ դուք կենտրոնանում եք նոր տեխնոլոգիաների ու նորարարությունների վրա՝ նայելով ապագային»,- նշել է վարչապետ Աբեն:

Շնորհակալություն հայտնելով կայսեր գահակալության պատմական իրադարձությանը մասնակից լինելու հրավերի համար՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Թեև մենք աշխարհագրորեն միմյանցից բավական հեռու ենք, սակայն մոտ ենք մեր արժեքներով, մեր մշակույթով ու պատմությամբ։ Երկուսս էլ հնագույն ժողովուրդներ ենք, որոնք տարբեր առումներով ունեն շատ նմանություններ։ Մենք պետք է նայենք առաջ: Ապագան ենթադրում է համագործակցություն: Հավատացած եմ, որ կարող ենք միասին շատ բան անել»: Նա փոխգործակցության համար հեռանկարային է համարել նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեծ հոսքերի տեղեկատվության կառավարման ոլորտները։

Այս համատեքստում նա ներկայացրել է նախագահական նախաձեռնություններից մեկը՝ Հայաստանում տեխնոլոգիաների ու գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը, որը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: «Ուրախ կլինենք այս ծրագրի շրջանակում ճապոնական ընկերություններին ևս տեսնել մեր երկրում»,- ընդգծել է նախագահը:

Նշելով, որ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Ճապոնիան առաջիններից մեկն էր, որ օգնության ձեռք մեկնեց Հայաստանին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Հայաստանը բարձր է գնահատում արտակարգ իրավիճակների կառավարման և բնական աղետների դեմ պայքարի, տարերային աղետների կանխարգելման գործում ճապոնական օժանդակությունը մեր երկրին»: Նա կարևորել է նաև միջուկային անվտանգության ու կարգավորումների, այդ թվում՝ միջուկային թափոնների կառավարման ու երկրաշարժերի կանխատեսելիության ոլորտներում համագործակցության ընդլայնումը:

Նշելով, որ երկու երկրները ստորագրել են ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը, որը գործուն հնարավորություններ է ստեղծում՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ և ունենալով կայացած բանկային համակարգ, կարող է դիտարկվել որպես առևտրային հարթակ։ Նա համագործակցության առումով հեռանկարային է համարել նաև սննդի անվտանգության ոլորտը։

Ճապոնիայի վարչապետն ասել է, որ երկու երկրները միմյանց ավելի լավ ճանաչելու, միմյանց հնարավորությունները բացահայտելու կարիք ունեն։ Նա կարևորել է ճապոնական ընկերություններին Հայաստանի հետ համագործակցության ներուժի և հնարավորությունների մասին տեղեկացնելը:

«Կարևոր է իրազեկել ընկերություններին այն մեծ ներուժի մասին, որ Հայաստանն ունի, ինչպես նաև տեղյակ պահել, որ Դուք՝ որպես նախագահ, մեծապես կենտրոնացած եք նման կարևոր ոլորտների զարգացման վրա»,-նշել է վարչապետ Աբեն:

Այդ նպատակով նա կարևոր է համարել համատեղ բիզնես ֆորումի անցկացումը։

Հայաստանի նախագահն իր և կառավարության անունից Ճապոնիայի վարչապետին հրավիրել է այցելել Հայաստան։ «Ուրախ կլինենք Ձեզ հյուրընկալել մեր երկրում»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը։ 

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը«Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները