Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0. Արմեն Աշոտյան

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ակտիվ այցերի մեջ է: Այս մասին Facebook-ի իր ջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Օրինակ, հոկտեմբերի 15-ին նա ելույթ է ունեցել Բելգրադում կայացած Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում:

Ձեր կարծիքով, իր ծավալուն ելույթում Հայաստանի խորհրդարանի խոսնակը քանի՞ անգամ է անդրադարձել Արցախի խնդրին: Ճիշտ պատասխանը՝ ԶՐՈ:

Երեկ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում: Հիմա հարցս: Այդ բարձր ամբիոնից քանի՞ անգամ է պարոն Միրզոյանը անդրադարձել Արցախի խնդրին: Ճիշտ պատասխանը՝ ԶՐՈ:

Դրա փոխարեն, օգտագործելով ընդձեռնված հնարավորությունը, ԱԺ խոսնակը առատորեն ջրել է սեփական քաղաքական թիմի նեղ ու ճղճիմ ներքաղաքական օրակարգը: Հերթական հեքիաթներն է պատմել «Հայաստանի հեղափոխության» մասին, թյուրիմացության մեջ գցել միջազգային գործընկերներին Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումների հարցով:

Դե, Նիկոլ Փաշինյանից ի՞նչ պիտի սովորի: Եթե երկրի վարչապետը Հայաստանի ու Արցախի Անվտանգության հարցերը թողած, ՄԱԿ-ում իր ելույթի կեսը նվիրում է «նախորդ ռեժիմին», ԵԽԽՎ-ում չի խոսում Հայոց ցեղասպանության մասին, Եվրոպառլամենտում կրկին հակակոռուպցիոն լոլոներ է պատմում, ապա ի՞նչ սպասես Նիկոլի քմահաճույքով ձեւավորված եւ քաղաքական առումով իր քթից թռած Ազգային Ժողովից:

Ի դեպ, Արցախի հարցին անդրադարձը համառորեն բացակայում է նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը Նիկոլի հետ քաղաքական առեւտրի արդյունքում ստացած մասնագիտական թյուրիմացության միջազգային ելույթներում:

Հ.Գ. Երկու օր առաջ էլ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխան էր: Հարցերի համար գրանցվել էր 48 պատգամավոր, իսկ դահլիճում ներկա էր նաեւ արտգործնախարարը: Հիմա հարց: Ձեր կարծիքով, քանի՞ անգամ Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց դեպուտատների հարցերին:

Ճիշտ պատասխանը՝ ԶՐՈ»:

 

Ոստիկանապետի ուշագրավ նախաձեռնությունը Ոսկու գինն աճել է, պլատինինը՝ նվազել. թանկարժեք մետաղների գները՝ ըստ NYMEX-ի Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը՝ Բելառուսի հանրապետության Անկախության օրվա առթիվ Ցուցանիշով հետ ենք և՛ Վրաստանից, և՛ Ադրբեջանից Նավթի գներն աճել են «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Արմեն Աշոտյան Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք. ՀՀ ոստիկանություն Մարուքյանը դիմել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք է դառնա հանրային քննարկման առարկա․ Հրանտ Թոխատյան «Մորաքրոջը հուղարկավորել են, ինքնահողի օրը զանգահարել է հարազատներին»․ Նաիրա Զոհրաբյան Արցախի նախագահի նոր որոշումները. նա 4 փոխնախարար է նշանակել Ի՞նչ է նշանակում Արմեն Սարգսյանի հայտարարությունը, թե՝ չի ստորագրելու «ՍԴ-ի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը․ «Հրապարակ» Նախարար Պապիկյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրիին «Իմ քայլում» շատերը շոկի մեջ են հայտնվում, երբ Նիկոլ Փաշինյանը խմբակցության նիստում ամենավերջին հայհոյանքներն է հնչեցնում․ «Իրատես» Գազ չի լինելու Աշխատատեղեր փակելու ու այլ գործողությունների հետևանքով ՀՀ-ի կրած տնտեսական վնասները կերևան աշնանը, երբ կհասունանան սոցիալական խնդիրները. Միքայել Մելքումյան Արթուր Վանեցյանը թույլ չի տա, որ Հայաստանը դառնա քաոսի թատերաբեմ «Չերամիզիա»-ն գործարան կհիմնի Ջերմուկում. Գ.Ծառուկյանի և Ֆ.Պոլիդորիի ներդրումային նոր նախագիծը Եթե Նիկոլի թիմի մյուս անդամները համեմատվում են Չալոյի հետ, ապա Արսեն Թորոսյանը ВОЗ-ի տղա է ու վերջ. Սուրեն Սուրենյանց
website by Sargssyan