Հայերը ԵՄ-ի համար առավելություն են, ոչ թե սպառնալիք. «Իմ քայլը»
Քաղաքական2017 թվականին Հայաստանից ԵՄ-ում ապաստան հայցող անձանց թիվը կազմել է 6875 մարդ, իսկ 2018-ին այդ թիվը կրճատվել է 30 տոկոսով եւ կազմել 4815 մարդ: Այդ մասին հոկտեմբերի 25-ին Երեւանում ԵՄ դեսպանի մասնակցությամբ վիզայի ռեժիմի ազատականացման մասին միջազգային համաժողովի նիստի ժամանակ հայտարարել է «Իմ քայլը» իշխող դաշինքի պատհամավոր Արման Եղոյանը:
«Եւ եթե այս տարի մենք նույնպես գրանցենք 30-40 տոկոսի չափով դինամիկա, ապա կկարողանանք պնդել, որ դա ակնհայտ ցուցանիշ է ե′ւ բարեփոխումն իրականացնելու, ե′ւ քաղաքացիների վերաբերմունքի տեսանկյունից»,-պարզաբանել է պատգամավորը՝ նշելով, որ Հայաստանի եվրոպական գործընկերները կարող են հանգիստ լինել: Եղոյանն ընդգծել է, որ Երեւանում գիտեն, որ երբ ԵՄ-ն ազատականացնի վիզայի ռեժիմը մի շարք երկրների հետ, եվրոպական այդ երկրներում մարդկանց հոսքը կավելանա: «Դրա հավանականությունը մեր դեպքում էլ կա, եւ մենք չպետք է խուսափենք այդ մասին խոսելուց: