Բաղդադում եւ նահանգներում բողոքի ցույցերի ժամանակ սպանվել է 23 մարդ. ԶԼՄ-ներ
ՔաղաքականԲաղդադում եւ նահանգներում բողոքի ցույցերի ժամանակ սպանվել է 23 մարդ, հաղորդում է AP-ը՝ հղում կատարելով Իրաքի անվտանգության ուժերի աշխատակիցներին:
Համաձայն աղբյուրի՝ Բաղդադում սպանվել է ութ ցուցարար: Մյուսները սպանվել են Իրաքի հարավում՝ Բարսա, Նասիրիա, Միսան եւ Մութանա նահանգներում:
Զոհերի մեծ մասը սպանվել է արցունքաբեր գազի տարաների օգտագործման հետեւանքով, որոնք նետել էին անմիջապես ցուցարարների ուղղությամբ, ինչպես նաեւ ռետինե եւ մարտական փամփուշտներ կիրառելու հետեւանքով:
Հիշեցնենք, որ Իրաքում երեք շաբաթ տեւողությամբ դադարից հետո վերսկսվել են բողոքի ցույցերը. ցուցարարները պահանջում են իշխանությունների հրաժարականը: Հոկտեմբերի սկզբում մասշտաբային ցույցերը սկսվել են կոռուպցիայի, գործազրկության ու վատ սոցիալական ծառայությունների դեմ բողոքի ցույցերից: Ակցիաները ցրելու ընթացքում սպանվել է շուրջ 150 մարդ, որոնիցից ութը անվտանգության ուժերի աշխատակիցների էին, եւ վիրավորվել է շուրջ 3000 մարդ: