Պենտագոնը 10 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Microsoft-ի հետ՝ դուրս թողնելով Amazon-ին

Պենտագոնը Microsoft-ի հետ 10 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել ամպային հաշվարկների համակարգ ներդնելու վերաբերյալ՝ դրանով իսկ անտեսելով Amazon-ին, տեղեկացնում է BBC-ին։

Պայմանագիրը, որը կնքվել է 10 տարով, ենթադրում է ձեռնարկությունների միավորված պաշտպանական ենթակառուցվածքի (Jedi) ստեղծում եւ նպատակ ունի ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դարձնել ավելի ճկուն։

Նշվում է, որ Amazon ընկերությունը համարվում էր այդ պայմանագիրն ստանալու մրցակցության ֆավորիտը եւ ավելի ուշ զարմանք է հայտնել այդ որոշման հետ կապված։

Պենտագոնում ասել են, որ արդարացի են վերաբերվել ներկայացված բոլոր հայտերին։

Պայմանագրի համաձայն՝ Microsoft ընկերությունը կփոխի Պենտագոնի հնացած համակարգչային ցանցերը նոր ամպային համակարգով։ Մատուցվող ծառայությունների մեջ կմտնեն արհեստական բանականության վրա հիմնված վերլուծությունները, ռազմական գաղտնիքների համակարգում դրանց ներդրումը։

Նախատեսվում է, որ նոր համակարգը կապահովի ամերիկյան զինվորականներին նաեւ ռազմական գործողությունների կետերի մասին տվյալներով։

Ավելի վաղ Amazon ընկերությունը համարվում էր պայմանագրերի ստացման անվերապահ ֆավորիտը։

Բայց ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ բազմաթիվ բողոքներ է ստանում՝ կապված Պենտագոնի եւ ընկերության միջեւ պայմանագրերի արդարացիության կասկածների հետ։

Ով է շուտով հրաժեշտ տալու իր պաշտոնին. «Հրապարակ» Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 489-ով. գրանցվել է մահվան 16 դեպք «Ժողովուրդ». Ծախսել են, բայց չգիտեն՝ որքան. ինչու է առողջապահության նախարարությունը թաքցնում տվյալները «Ժողովուրդ». Արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչեւ վերջ. սպառելու է բոլոր ընթացակարգերը եւ դիմի ՍԴ «Ժողովուրդ». Ի՞նչ հարցեր են ընդգրկված դատավորների ընդհանուր ժողովում. հայտնի ՍԴ դատավորի թեկնածուի անունը Ինքնամեկուսացածների համար գործող StayHome հավելվածի մասին /տեսանյութ/ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով․ Էդմոն Մարուքյան Ռուսաստանը կվերականգնի այլ երկրների հետ օդային հաղորդակցությունը երկու փուլով Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել Էրդողանը ստորագրեց Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու որոշումը Նանսենի անվան երեխաների խնամքի կենտրոնի 10 սաների ու 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Պետք է հենց այդպես. Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի զուգահեռը Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալն ազատվել է աշխատանքից ՀԿ նախագահ. մսամթերքի որոշ տեսակների գները զգալիորեն աճել են Կանգնած ուղևորներին իջեցնում են երթուղային տրանսպորտից Սյունիքում մեկնարկում է 3 խոշոր բնակավայրերի գազիֆիկացումը. 500 տնտեսություն գազ կունենա
website by Sargssyan