Զապորոժիեի մարզի Բերդյանսկ քաղաքում հայկական սրբատեղի կստեղծվի (լուսանկարներ, տեսանյութ)

Հինգշաբթի օրը Զապորոժիեի մարզի Բերդյանսկ քաղաքի «Ազմոլ» միկրոշրջանի հանձնաժողովը բնակիչների հետ համատեղ քննարկել է Ստեփանյանց փողոցում գտնվող թիվ 2 տան շրջակայքի բարեկարգման հարցերը: Խոսքը` խաչքար տեղադրելու և դրա հարևանությամբ հանգստի գոտի կառուցելու մասին է: Նման առաջարկով քաղաքային իշխանություններին և միկրոշրջանի ղեկավարությանը դիմել է Բերդյանսկի հայ համայնքը: Ինչպես պատմեց Բերդյանսկի հայ համայնքի ղեկավար Հովհանես Ավդալյանը, համայնքը վաղուց երազում էր հիմնել սեփական սրբավայրը` հավերժացնելու հայերի ներդրումը քաղաքի զարգացման գործում: Ավդալյանը նաև նշեց, որ խաչքարը արդեն իսկ Հայաստանից Ուկրաինա է բերվել, և այժմ գտնվում է Կիևում:
 
Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ և Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ ՝ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանի օրհնությամբ վերջին տարիներին նմանօրինակ 50 հայկական սրբատեղի է ստեղծվել Ուկրաինայի ողջ տարածքում :
 
Բերդյանսկում հուշակոթողի տեղադրման վայրը պատահականորեն չի ընտրվել, քանի որ փողոցն ու միկրոշրջանը սերտորեն կապված են Բերդյանսկի նշանավոր հայերից մեկի ` Սուրեն Ստեփանյանցի անվան հետ: Հանդիպմանը ներկաները հարգանքով ու ջերմությամբ հիշում էին Սուրեն Ստեփանյանցին և նրա ունեցած ներդրումը միկրոշրջանի և ամբողջ քաղաքի զարգացման գործում:
 
 
 
 
 
 
 
 
 
 
ԱՄՆ-ն աշխարհը թողել է առանց դեղորայքի Հաստատվել է կորոնավիրուսի 706 նոր դեպք, առողջացել են 451-ը, մահացել է 7 պացիենտ Կեղծիքների տոնը Հայտնի է՝ երբ տեղի կունենա Մոսկվա-Երևան չարտերային չվերթը. դեսպանատունը մանրամասներ է հայտնել Ինչպե՞ս է հարկվելու անշարժ գույքը, որքա՞ն կկազմի գույքահարկը 2026-ին /Տեսանյութ/ Քաղաքացիները էլ. հարթակում կարող են հաշվել, թե որքան կդառնա իրենց գույքահարկը Ալյումինի, պղնձի գինը նվազել է, մոլիբդենի գինն՝ աճել. գունավոր մետաղների գները Ադրբեջանի ԱԳՆ դեպարտամենտի տնօրեն է ձերբակալվել Աշխարքաղաքական օրակարգը սահուն կերպով մուտք է գործել Հայաստանի ներքաղաքական կյանք. Ստեփան Դանիելյան Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել հասարակությանը, հիմա էլ սկսել է ռուսամետների ու ռուսատյացների բաժանումները, որոնց գինը կարող ենք վճարել պետության կորստի տեսքով. Անդրանիկ Թևանյան Դուբայ-Երևան չարտերային թռիչք կիրականացվի հուլիսի 15-ին Արայիկ Հարությունյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են արտաքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ եւ որակ. Փաշինյանն այցելել է ՊՆ Մենք համերաշխություն ենք բերում Հայաստանին. Արթուր Վանեցյան Օրենքը ՍԴ նիստը հետաձգելու հնարավորություն չի նախատեսում Հստակ գնահատականներ քաղաքական անցուդարձի վերաբերյալ. Արման Վարդանյանի հարցազրույցը (տեսանյութ) Ծառուկյանի պայքարը հանուն Հայաստանի է Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է. Արա Գալոյան ԱԱԾ տնօրենի ամենակարևոր տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. հեռանում է ևս մեկ առանցքային պաշտոնյա. «Հրապարակ» Արմեն Սարգսյանը դիմել է Դոնալդ Թրամփին
website by Sargssyan