Կինոռեժիսոր Դեւիդ Լինչը պատվավոր «Օսկար» է ստացել

Կինոռեժիսոր Դեւիդ Լինչը հոկտեմբերի 27-ին պատվավոր «Օսկար» է ստացել կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար (Academy Honorary Award): Այդ մասին ասված է Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի հայտարարության մեջ, որը զետեղված է Twitter-ում:

 

Արարողությունն անցկացվել է Լոս Անջելեսի Hollywood and Highland Center ժամանցային համալիրում: Լինչի հետ միասին պատվավոր պարգեւին արժանացել են իտալացի ռեժիսոր Լինա Վերտմյուլլերը եւ ամերիկացի դերասան Ուես Սթյուդին: Ջին Հերշոլթի անվան պարգեւին,որը հանձնվում է հումանիզմի գործում նշանակալի ավանդի համար, ստացել է դերասանուհի Ջինա Դեւիսը:

 

Այն, որ Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան պարգեւները հանձնելու է Լինչին, Վերտմյուլլերին, Սթյուդիին եւ Դեւիսին, հայտնի է դարձել հունիսի սկզբին: Կազմակերպությունը նշել է, որ այդ պարգեւներն ամեն տարի «շնորհվում են այն մարդկանց, որոնք իրենց կյանքը նվիրել են ստեղծագործական ձեռքբերումներին եւ նշանակալի ներդրում են ունեցել ինդուստրիայում»:

 

Ի տարբերություն Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի մյուս պարգեւների, կինեմատոգրաֆի բնագավառում նշանակալի ավանդի համար պատվավոր մրցանակների դափնեկիրները որոշվում են նրա ոչ բոլոր անդամների, այլ ավելի նեղ շրջանակի՝ կազմակերպության ղեկավարների խորհրդի կողմից: Սկզբնապես այդ պարգեւները հանձնվում էին «Օսկար» մրցանակներով պարգեւատրման հիմնական արարողության ժամանակ: Սակայն հետագայում դրանց համար հատկացվել է հատուկ երեկո, ինչը կոչված է ընդգծելու այդ պարգեւների կարեւորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում դիտել են Ռ. Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան Արթուր Վանեցյանը պատրաստ է հեռանալ, եթե գործկոմի ամբողջ կազմը հրաժարական ներկայացնի Կրակային պատրաստության, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության պարապմունքներ՝ ՀՀ Զինված ուժերում Տիգրան Ավինյանը ներկայացրել է կառավարության տեսլականը ՀայՓոստի ապագայի վերաբերյալ Սիրիայում ռուսախոս զինվորականները դաժանորեն սպանել են սիրիացու. Կրեմլը հերքում է (տեսանյութ) Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Վարչապետի որոշմամբ կստեղծվի Կանանց հարցերով խորհուրդ ՈՒՂԻՂ. Խոշոր հրդեհ՝ Երեւանի կենտրոնում «Պատվեր չեմ տվել, Կամո Փիրուզյանին կյանքում չեմ տեսել». «Ալավերդցի Վահագնը» կմնա կալանքի տակ Ռուստամ Բադասյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան Ինձ համար առաջիկա երեք խաղերն էլ կարևոր են. Բերեզովսկի Մեկ շաբաթում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է արտերկիր Մեկնարկել է կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նի տար­վա շրջա­նակ­նե­րում Ֆրան­սի­ա­յում առա­ջին ան­գամ թո­ղարկ­վել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան թե­մա­յով փոս­տա­յին նա­մա­կա­նիշ Պե­տու­թյու­նը իրեն շատ բա­ներ կա­րող է թույլ տալ, բայց ոչ մի դեպ­քում չի կա­րող թույլ տալ լի­նել ծի­ծա­ղե­լի Գ.Ծառուկյանն ընդունել է «Վրացական երազանք» կոալիցիայի քաղխորհրդի անդամ Դավիդ Սագանելիձեին Ի՞նչ գույք և դրամական միջոցներ է հայտարարագրել նախագահի նորանշանակ օգնականը․ «Փաստ» Կոտ­րե­լով «կի­նը պետք է տա­նը նստի» կարծ­րա­տի­պը. «Փաստ» ՀՀ քա­ղա­քա­ցի­ու­թյան վե­րա­բե­րյալ դի­մում­նե­րը կքննարկ­վեն 90 օր­վա ըն­թաց­քում. նա­խա­գիծ. «Փաստ»
website by Sargssyan