Ասֆալտին փռելու օպերացիան շարունակվում է․ ոստիկանապետի պաշտոնակատար
ՔաղաքականԱսֆալտին փռելու օպերացիան շարունակվում է։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
«Իրականացվում է և իրականացվելու է։ Այն մարդիկ, որոնք կատարել է հանցագործություն, որոնք արժանի են ասֆալտին փռվելու, փռվելու են»,-նշեց նա։
Իսկ հարցին՝ «ծաղկավոր բաբոչկաների» գործընթացը շարունակվո՞ւմ է, նա արձագանքեց․ «Հանցավոր գործողություն կատարած յուրաքանչյուր ոք, եթե ոստիկանության ծառայողների ընթացքում ի հայտ գա և մենք ունենանք դրա անհրաժեշտությունը, օրենքի սահմաններում ամեն ինչ անելու ենք, այդ թվում՝ օրինակնա ուժի կիրառում»։