Ռուսաստանի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
ՔաղաքականՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 29-ին մեկօրյա այցով կժամանի Հայաստան:
NEWS.am-ի տեղեկություններով՝ նա կայցելի Գյումրի եւ Երեւան:
Գյումրիում նախարարը կայցելի 102-րդ ռուսական ռազմաբազա: Երեւանում նախատեսված են հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: