Թույլ չեմ տալու. Արման Սարգսյանը` Ոստիկանությունում դիզվառելիքի յուրացումների մասին
ՔաղաքականԲենզինի յուրացման հետ կապված խնդիրներն էապես նվազել են Ոստիկանությունում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում ասաց ՀՀ Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:
«Երանի այն օրը, երբ ես այստեղից ասեմ` Ոստիկանությունում խնդիրներ չկան, շտկվել են: Ոստիկանությունում խնդիրներ կան եւ լինելու են, եւ հարցը նրանում է, թե ինչպես ենք մենք արձագանքելու այդ խնդիրներին: Բենզինի յուրացման հետ կապված խնդիրներն էապես նվազել են, եթե նկատել եք: Ընդհանուր համակարգված կոռուպցիա, թալան, յուրացում, էսպիսի կոռուպցիոն մեխանիզմներ Ոստիկանությունում չկան, սակայն չեմ բացառում` մեր շարքերում լինեն մարդիկ, ովքեր իրենց ճարպկության, հնարամտության շնորհիվ որոշակի առումով խնդիրներ մեր համար ստեղծեն: Բայց վստահեցնեմ, որ ես թույլ չեմ տալու նման բան»,-ասաց նա:
Ոստիկանապետի պաշտոնակատարը նշեց, որ Ոստիկանությունում կարգավորվում է նաեւ ծառայողների սոցփաթեթների խնդիրը, այստեղ նույնպես փորձում են բացառել կոռուպցիոն դրսեւորումները: