Այսօր եւ հանդես եմ գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի օգտին․ դեմոկրատ սենատոր
ПолитикаԱյսօր եւ հանդես եմ գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի օգտին։ Այս մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձեւի նախագծի հարցով քվեարկությունից առաջ հայտարարել է դեմոկրատ սենատոր Քեթրին Քլարքը։ Նրա խոսքերով, ավելի քան 100 տարի առաջ 1,5 միլիոն հայեր սպանվել են Օսմանյան կայսրությունում։ «Սա ոչ թե պարզապես կարծիք է կամ իրադարձությունների մեկնաբանություն, սա փաստ է»,- նշել է նա՝ հավելելով, որ չի կարելի յուրացնել պատմության դասերը՝ չճանաչելով դրա մռայլ էջերը։
«Հենց այդ պատճառով այսօր ես ամբողջ շրջանի աջակցում եմ իմ ընտրողներին, հատկապես Մասաչուսեթսի նահանգի Ուոթերթաունից, որտեղ բնակվում է բարգավաճող հայկական համայնք, որպեսզի համոզեմ Ներկայացուցիչների պալատին ընդունել եւ ճանաչել մարդկության դեմ հանցագործությունը հենց այնպիսին, ինչպիսին այն եղել է։ Ցեղասպանություն»։ Նշենք, որ քվեարկությունը կկայանա քննարկումից հետո։