«Հա­մա­կարգ­ված» մեկ­նա­բա­նու­թյուն՝ ցան­կա­լի պրիզ­մա­յով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ Հայաստանի Սահմանադրական դատարանին վերաբերող հայտարարության կապակցությամբ անասելի անհանգստացած իշխանությունները փորձում են իրավիճակից դուրս գալ շահեկանորեն: Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, հայտարարության օրը երեկ երեկոյան «Իմ քայլը» խմբակցությունում շտապ հանդիպում է եղել , որտեղ քննարկել են և փորձել վերլուծել, թե իրականում ինչ է ցանկացել ասել Բուքիքիոն։ 

Պարզաբանելու համար նիստին հրավիրվել են իրավաբան փորձագետներ, որոնք հանգամանալից փորձել են բացել փակագծերը։ Ի վերջո, չնայած բոլորի համար էլ պարզ է եղել, որ Վենետիկի հաձնաժողովի նախագահի տեքստում ՀՀ իշխանություններին ուղղված ակնհայտ քննադատություն կար, սակայն նրանք նախատեսել են ամեն ինչ անել, որպեսզի դա հանրությանը հրամցվի իրենց համար ցանկալի պրիզմայով։ 

Եվ պատահական չէր, որ հանդիպումից հետո իշխանականները սկսեցին շնորհակալական խոսքեր շռայլել և իրենց գոհունակությունը հայտնել Վենետիկի հանձնաժողովից։ 

Ընդ որում, այնքան էին տարվել այդ մտքով, որ ոմանք ուղղակի բառացի նույն տեքստն էին դնում իրենց էջերում: Սակայն այս ամենին հետևեց Բուքիքիոյի հարցազրույցը Shantnewsին, ու պարզվեց, որ շնորհակալությունները, կարծես, «տեղին չէին»: 

Այս ամենի մեջ առավել տարօրինակ էր որոշ «Հռոմի պապից ավելի կաթոլիկների» պահվածքը, որոնք պատրաստ էին բզկտել Բուքիքիոյին: 

Ավելին, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նույնիսկ գրառում կատարեց, որի մոտավոր իմաստն այն էր, թե Բուքիքիոն էր պակաս, որ դաս տա ինքնիշխան պետությանը: 

Իհարկե, շատ արագ էլ ջնջեց իր գրառումը, երբ շատերը տարակուսանք հայտնեցին, թե արդյո՞ք «հեռախոսը չեն գողացել»:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Սահմանադրությունը ոտնահարում են ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել Սիրիայի և Իրանի միջև ռազմական համագործակցության համաձայնագիր է կնքվել «Ես տարաձայնություն ունեմ ձեր առաջարկի հետ». Արսեն Թորոսյանը՝ փոխվարչապետին Վանեցյանի քայլը կոնսոլիդացրել է ընդդիմությանը, իսկ իշխանությունների խաղաքարտերը խառնել է իրար ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանակը» խոցելի գործընթաց է․ Մարուքյան կուսակցության Երիտասարդների Միությունն իր մտահոգությունն է հայտնում Հայոց Եկեղեցու և Հայ ազգային արժեքների դեմ ուղղված հակահայկական քարոզի համար Եվս մեկ ապացույց, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հիմքեր չկան Կառավարական դաչաներից քաղաքական աղբանոց Ինչի՞ ավելին չեք ասում, գաղտնի՞ք ա․ Փաշինյանը՝ պետական գույքի մրցույթների մասին Պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին Ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի, իսկ իրավունքը պե՛տք է գերակայի. Արթուր Ղազինյան Դիմակների համար տուգանքները բարձրացնող նախագիծը կրկին կբերվի՞ ազգային ժողով ՄԻԵԴ-ը չի մերժել ՍԴ դատավորների դիմումը ՍԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է սննդի ոլորտում գործող մեկ տասնյակ տնտեսավարողների գործունեությունը Արմեն Սարգսյանի տարբերակը կքննարկեն ԴԱՀԿ-ում խախտումներ են արձանագրվել Քննարկվում է Արցախ մտնելիս ՊՇՌ թեստի անցկացման հարցը. ի՞նչ կարժենա Արցախ այցը Հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկ Հայկը անհապաղ օգնության կարիք ունի յուրաքանչյուրիս թեկուզ փոքրիկ օգնությունը շատ կարևոր է Մուննաթ ու անկարողություն
website by Sargssyan