Թովմասյանի ձերբակալությունը կանխվեց.որքա՞ն ժամանակով․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Դատաիրավական համակարգի, մասնավորաբար ՍԴ-ի շուրջ ընթացող զարգացումները ՀՀ սահմաններից փաստացի դուրս են եկել՝ դառնալով միջազգային հանրության կողմից քննարկվող թեմա։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, երեկ առավոտյան ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական որոշում է եղել՝ ձերբակալել Հրայր Թովմասյանին, ապա միանգամից մտնել դատարան՝ կալանավորման թույլտվություն ստանալու։

Սակայն, ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, նախօրեին տեղի ունեցած դեպքերը խառնել են իշխանությունների խաղաքարտերը։ 

Նախ՝ Թովմասյանի և ՍԴ շուրջ գործընթացների մասին ռեպորտաժ ներկայացրեց ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքը՝ առաջ տանելով այն թեզը, որ Թովմասյանին ձերբակալելու ոչ մի իրավական հիմք չկա, քանի որ նա ի պաշտոնե անձեռնմխելի է և տեղի ունեցողը քաղաքական գործընթացներ են։ 

Երեկ երեկոյան հայտարարությամբ հանդես եկավ նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն, ով բավականին կոշտ քննադատության էր ենթարկել ՀՀ իշխանություններին։ 

Բուքիքիոն հայտարարում է, թե՝ «չափազանց անհանգստացած եմ մի կողմից կառավարության ու Ազգային ժողովի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև եղած բացահայտ կոնֆլիկտով»:

Նման արձագանքներն էլ ստիպել են իշխանություններին առայժմ չգնալ կտրուկ գործողությունների, որոնք կստիպեն միջազգային կառույցներին էլ ավելի կոշտ ու առարկայական քննադատել իրենց: Սակայն թե որքան ժամանակ կտևի այս «պաուզան», դեռևս պարզ չէ:

Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ նախօրեին իշխանություններն արդեն սկսել էին հրապարակ նետել թեզ, թե Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու հարցում ՍԴ-ի համաձայնությունը պետք չէ, չնայած իրավաբանների ճնշող մեծամասնությունը պնդում է՝ ոչ թե պետք է, այլ պարտադիր է ու օրենքի պահանջ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Անվճար իրավաբանական խորհրդատվություն մեր քաղաքացիներին. «Փաստ» «Հրապարակ». Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել «Այսօր նոր որակի կրթության կարիք ունենք, մասնակի լուծումներն օգուտ չեն տալիս». «Փաստ» Բացասական ցուցանիշներ՝ անշարժ գույքի գրեթե բոլոր գործարքներում. միայն մայիսին 27,9 տոկոս նվազում կա. «Փաստ» Հպարտ քաղաքացին՝ այսուհետ «տուգանվելու մատերիալ». «Փաստ» Միակ ելքը առանց ավելորդ շոուների և տեսարանների արդյունավետ կառավարում իրականացնելն է. «Փաստ» «Մենք պետք է փորձենք հասկանալ, թե որն է իշխանությունների հետին միտքը». «Փաստ» Գագիկ Հարությունյանը համագործակցո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի հետ. «Փաստ» Տարակարծություններ կառավարման համակարգի շուրջ «Փաստ» Փորձում են դիմել մանիպուլյատիվ մեթոդների. «Փաստ» Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել. Երեմ Սարգսյան Ոստիկանի են դանակահարել Օրենքով գողը 20 տարի շարունակ թալանել է Ռուսաստանի Կենսաթոշակային ֆոնդը Ucom-ի հայտարարությունը լայն տարածում է գտել եվրոպական մամուլում Ե՞րբ կհեռանա Իլհամ Ալիեւը «Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Պարմայի» դեմ խաղում ԱՀԿ-ն՝ օդակաթիլային ճանապարհով կորոնավիրուսի փոխանցման հավանականության մասին Արթուր Վանեցյանի դիտարկմամբ՝ եկել է քաղաքական քայլերի մեջ հստակություն մտցնելու պահը Որ հիվանդություններն ունեցողներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Պարետի նոր որոշումը Գագիկ Ծառուկյանի գործով վերաքննիչի բողոքը կդառնա բեկումնային
website by Sargssyan