Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ» Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ» Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»


ԱՄՆ կոնգ­րե­սում Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևը Թուր­քի­ա­յին ուղղ­ված ազ­դե­ցիկ ուղերձ է պա­րու­նա­կում․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեկ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը: 405 կոնգրեսական կողմ քվեարկեց բանաձևի ընդունմանը, դեմ էր 11-ը։ 

Ավելի քան մեկ ժամ շարունակված ելույթների ընթացքում կոնգրեսականներից որևէ մեկը Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ չդրեց: 

Այսպիսի բանաձևի ընդունումը կարևոր քայլ է, քանի որ ԱՄՆ Կոնգրեսում շուրջ 3 տասնամյակ է, ինչ Հայոց ցեղասպանությանը վերաբերող որևէ որոշում չի ընդունվել, իսկ վերջին բանաձևն ընդունվել էր 1984թ.-ին, որտեղ ասված է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի օրն է, սակայն նախաձեռնությունը օրենքի ուժ չէր ստացել, քանի որ չէր արժանացել Սենատի հավանությանը։

Ուշագրավ է, որ այսպիսի բանաձևի ընդունումը տեղի է ունենում թուրք-ամերիկյան հարաբերություններում նկատվող լարվածության պայմաններում, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ը խուսափում էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերի ընդունումից՝ առաջնությունը տալով Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերություններին։

Եվ պատահական չէ, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողությունների սկսումից հետո ամերիկացի օրենսդիրները պնդում են, որ Անկարան նման սանձարձակ քայլերի չէր դիմի, եթե ԱՄՆ-ը ժամանակին պատասխանատվության կանչեր Թուրքիային մեկ դար առաջ իրագործած հանցագործությունների համար։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումից անմիջապես հետո պաշտոնական Անկարան դատապարտել է այն ու պնդել, թե ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունված որոշումը «ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի ժողովրդի և կառավարության համար»: 

Քվեարկությունից րոպեներ անց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գրառում է արել Թվիթերի իր էջում` տեղի ունեցածը կապելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետ:

Այսպիսով, Թուրքիան փորձում է բանաձևի ընդունմանը միայն քաղաքական ենթատեքստ հաղորդել՝ անտեսելով դրա պատմական և իրավաքաղաքական նշանակությունը։ 

Եթե ԱՄՆ-ը մտադիր լիներ Սիրիայի հարցում Թուրքիայի վրա ճնշում գործադրել, ապա որպես աշխարհի ամենահզոր տնտեսությունն ունեցող պետություն կարող էր գործի դնել բազմաթիվ լծակներ՝ ներառյալ տնտեսական պատժամիջոցների սահմանումը, և ստիպել Թուրքիային փոխել վարքագիծը, ու ամենևին էլ պարտադիր չէր, որ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդուներ։

Ներկայացուցիչների կողմից ընդունված 296 բանաձևը, չնայած օրենքի պարտադիր ուժ չունի, սակայն այն ազդեցիկ ուղերձ է պարունակում Թուրքիայի՝ պետական մակարդակով իրականացվող ժխտողական քաղաքականության դեմ։ 

Բանաձևում ներկայացվում է, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, և հիշատակվում են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը մի քանի անգամ պաշտոնապես ճանաչելը, մասնավորապես՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի՝ 1981 թվականի ապրիլի 22-ի հայտարարությունը և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ 1975 թվականի ապրիլի 8-ի և 1984-ի սեպտեմբերի 10-ի համատեղ բանաձևերը:

Առավել կարևոր է, որ փաստաթղթում արձանագրվում է, թե Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը: 

Իսկ սա նշանակում է, որ Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում ամեն տարի ծախսվող հսկայական միջոցները, որով Անկարան նպատակ էր հետապնդում պատմական փաստերը կեղծելու միջոցով հերքել Հայոց ցեղասպանության իրողությունը, ջուրն են լցվելու, և ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է ունենալ իր տրամաբանական շարունակությունը՝ ընդհուպ մինչև կառավարության կողմից պաշտոնական ճանաչում, որի ուղղությամբ հայկական կողմը պետք է աշխատանքներ տանի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՊատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներինԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիայինՏավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան Ջուր չի լինի Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Հայաստանը՝ ռուսական գաղութ. Փաշինյանի մնալով սա ենք ունենալու՝ լավագույն դեպքում.Սողոմոնյան Տավուշը չի՛ հանձնվելու. Սվետլանա Աճեմյան