«Ան­ցան­կա­լի» դաշ­նակ­ցա­կան­նե­րը շա­րու­նա­կա­բար լիկ­վի­դաց­վում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթը դեռ ամիսներ առաջ անդրադարձել էր այն փաստին, որ գործող իշխանությունները պետական ապարատում բավական խտրական վերաբերմունք են ցուցաբերում այլ կուսակցությունների անդամների նկատմամբ։ Այս առումով առաջնային թիրախում են հայտնվել հատկապես ՀՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչները, որոնց ամեն առիթով փորձել են հնարավոր բոլոր ձևերով «լիկվիդացնել»։ 

Այս առիթով թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել՝ կապված դաշնակցականների նկատմամբ կիրառվող բացահայտ դեմարշի հետ։ 

Այսպես, թերթի աղբյուրի փոխանցմամբ, վերջին ամսվա ընթացքում ամեն կերպ իշխանությունները փորձում են ազատվել պետական ապարատի դաշնակցական կադրերից՝ նրանց կա՛մ ուղղակի ազատելով պաշտոններից, կա՛մ ստիպելով, որ ազատվեն սեփական դիմումի համաձայն։ 

Իշխանությունների համար այդ գործընթացն իրականացնելու համար բավականին նպաստավոր միջոց են հանդիսացել կառավարության կազմում տեղի ունեցած վերակազմավորումներն ու օպտիմալացումը։ 

Թերթի աղբյուրը փոխանցել է նաև, որ նախարարներն իրենց սեղանին ունեն մի ցուցակ, որտեղ հստակ ֆիքսված է, թե որ աշխատակիցն ինչ քաղաքական կառույցի անդամ է և ընդհանրապես ինչ քաղաքական ակտիվություն է ցուցաբերում աշխատանքից դուրս: 

Ի դեպ, ուշագրավն այն է, որ ուշադրությամբ հետևում են նաև այդ «ռիսկային» անձանց ֆեյսբուքյան էջերին ու գրառումներին, ֆիքսվում են անգամ «լայքերն» ու «շեյրերը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Թրամփը պետք է հետեւի Սենատի օրինակին եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Սամանտա Փաուեր Մնացականյանի հետ բանակցություններում քննարկվում են «կոնկրետ եւ իրական պահեր»․ Մամեդյարով Սենատոր Ռոբերտ Մենենդեսը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, չի կարողացել թաքցնել արցունքները Շիրակի փողոցի 88/1 շենքի բնակիչները բողոքի ցույց են անում․ պնդում են՝ անմարդկային պայմաններում են ապրում Ոստիկանները երեք միլիոն դոլար են գտել խոզի հում թիակներով տակառի մեջ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա.«Փաստինֆո» ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է ՌԴ Ոստիկանները բացահայտել են Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը Թունավորում` Փարաքարում ԱԺ պատգամավորները հավանության են արժանացրել ավելի քան 120 մլն եվրոյի վարկային համաձայնագրերի վավերացումը Ազգային ժողովը հավանություն տվեց մի շարք օրենսդրական փոփոխությունների Հայաստանին կտրամադրվի 45,8 մլն եվրո վարկ. ֆիննախ Կալանավորված կոռուպցիոներների բացակայությունը ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում մտորելու տեղիք է տալիս. իրավապաշտպան ՀՀ-ի հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով Դոլարի փոխարժեքը նվազել է Կարդացեք հայ գրականություն, այն կարդալու համար է, ոչ թե Կիբեռնետիկայի ֆակուլտետում դասավանդելու․ Փաշինյան Արտակ Դավթյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ «Նիկոլի այսօրվա հայտարությունը հող է նախապատրաստում կադրային նոր ջարդի համար»
website by Sargssyan