Կլինե՞ն նոր փոփոխություններ կառավարության կազմում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններին աջակցություն ցուցաբերած ու ցուցաբերող հասարակական սեկտորի ներկայացուցիչները և իշխանության, այսպես կոչված, արևմտյան թևը ներկայացնող անձինք բավականին դժգոհ են ՀՀ կառավարության կազմից։ 

Թեման հիմնականում կապված է կառավարության տնտեսական բլոկի որոշ ներկայացուցիչների հետ. ներկայացված պնդումներն այնպիսին են, որ հենց այդ անձանց ներկայությամբ է պայմանավորված ՀՀ-ում «տնտեսական հեղափոխության» ձախողումը և ներդրումային հոսքերի պասիվությունը։

 

Այս գործում բավական ակտիվ են հատկապես արևմուտքից գրանտներ ստացող ՀԿ-ների ներկայացուցիչները, որոնք, ըստ մեր աղբյուրների, մի առիթով անգամ Նիկոլ Փաշինյանի մոտ դժգոհել են, թե «Սերժի մարդիկ ո՞նց կարան այս կառավարության ու տնտեսության համար ճիշտ քաղաքական կուրս վարեն»։ 

Թերթի տեղեկություններով, առաջ է քաշվել այն թեզը, որ փաստացի ներկայումս Սերժ Սարգսյանի տնտեսական թիմը շարունակում է երկրում խորհուրդներ տալ գործադիր իշխանությանը, և այդ թիմը թույլ չի տալիս, որ «Փաշինյանի կառավարությունը գնա հեղափոխական ճանապարհով»: 

Շեշտվում է նաև այն, որ եթե այդ մարդիկ լավ խորհրդատուներ կամ կառավարիչներ լինեին, Սերժի կառավարման տարիներին տնտեսությունը լավը կլիներ: 

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, չի բացառվում, որ առաջիկայում ականատես լինենք մի շարք պաշտոնյաների հրաժարականների, որոնք ժամանակին համագործակցել են նախկին իշխանությունների հետ կամ ուղղակի նախկինում բարձր պաշտոն են զբաղեցրել և ներկայումս էլ կառավարող ուժի մաս են կազմում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Առկա են բոլոր կասկածները հարցականի տակ դնելու Չինաստանի՝ ՀՀ-ում 10- 15 մլրդ դոլարի ներդրման ծրագիրը. Աշոտյան Պարետի կողմից չարտերային թռիչքների թույլտվություն չկա, ուստի հորդորում ենք զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթներ ձեռք բերելուց․ ՀՀ Զբոսաշրջության կոմիտե Հրապարակվել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի լուսանկարն ու անվանումը Բեյրութի նավահանգստում վտանգավոր քիմիական նյութերով ևս 20 կոնտեյներ է հայտնաբերվել Նիկոլ Փաշինյանը հարսանիքի է մասնակցել. Թիկնազորն ուշադիր հետևել է հյուրերին, որպեսզի որևէ ապացույց չհայտնվի համացանցում. «Հրապարակ» Թուրքիայում մահացել է ամենաազդեցիկ գործարարներից մեկի` Մաթիլդ Մանուկյանի միակ ժառանգը Ոլորտի ներկայացուցիչները հրավիրում են կառավարության ուշադրությունը ՌԴ առողջապահության նախարարությունը պատմել է, թե որքան ժամանակ է COVID-19- ի դեմ պատվաստանյութը օգնում ձևավորել հակամարմիններ Ինչո՞ւ են փոխել վարչապետի դստեր մեքենայի համարները (լուսանկար) «Մինսկի խմբի համանախագահներն անկեղծ ջանքեր չեն ներդնում ԼՂ հակամարտության կարգավորման համար». Չավուշօղլու Ալավերդիում ամուսինները դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել միմյանց Արթուր Վանեցյանը խորհրդի կարիք չունի Պեպ Գվարդիոլան կարող է վերադառնալ «Բարսելոնա» ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Ուսանողները ևս պատրաստվում են դիմել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Ոստիկանության ծառայողները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանությունը. (լուսանկարներ) Ձերբակալված ցուցարարները շարքով պառկած են ոստիկանության բակում (տեսանյութ) Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Պուտինի աղջիկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ մասնակցելով փորձարկմանը
website by Sargssyan