Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կամերունի ԱԳ նախարարի հետ. նախանշեցին երկկողմ համագործակցության ուղիները

Մոնակոյում ընթացող Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կամերունի Արտաքին գործերի նախարար Լեժյոն Մբելա Մբելայի հետ։

Արտգործնախարարները փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին՝ համատեղ ջանքերով աշխատել երկկողմ օրակարգի հարստացման եւ հայ-կամերունական հարաբերություններում առկա մեծ ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ։ Այս համատեքստում կարեւորվեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդակցությունների անցկացումը եւ բարձրաստիճան շփումների ու փոխայցերի ակտիվացումը։

Հայաստանի եւ Կամերունի ԱԳ նախարարները նախանշեցին երկկողմ համագործակցության ուղիների ընդլայնման շրջանակները։ Որպես խոստումնալից ուղղություններ առանձնացվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, խելացի զարգացման, նորարարության եւ առեւտրատնտեսական ոլորտները։

Նախարար Մնացականյանն իր կամերունցի գործընկերոջը ներկայացրեց նշյալ ոլորտներում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները՝ ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը կամերունյան կողմի հետ նախաձեռնելու ոլորտների անմիջական դերակատարների ներգրավմամբ փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր:

Հայաստանի եւ Կամերունի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները գոհունակություն հայտնեցին միջազգային կառույցների շրջանակներում հաստատված համագործակցության եւ փոխադարձ աջակցության կապակցությամբ։

Այս համատեքստում գործընկերներն առանձնահատուկ անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը՝ որպես ֆրանկոֆոն տարածաշրջանում համագործակցության ընդլայնման եւ հանրության առջեւ ծառացած խնդիրների հասցեագրման կարեւորագույն հարթակի։

Նախարարները քննարկում ծավալեցին Ֆրանկոֆոնիայի նախարարական 36-րդ համաժողովի արդյունքների, Հայաստանի նախագահության առաջնահերթությունների եւ դրանց շրջանակներում նախատեսվող համատեղ աշխատանքների շուրջ:

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Թալիշ գյուղում Արարատ Միրզոյանն ընդունել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ Մամուլի հաղորդագրություն (Տեսանյութ) 20 մլն դրամի վատնում մանկապատանեկան մարզադպրոցում. դատախազություն Թուրքիայի ԱԳ նախարարությունն արձագանքել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչմանը ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման դեպք « Սկզբում մտածեցի, որ երեխան չի դիմանա թռիչքին, բայց ...». Սիլվա Հակոբյանը Կրեմլի դահլիճում հանդես է եկել դստեր` Միլայի հետ Դավութօղլուի հիմնած կուսակցության լիդերներից մեկը հայ է Կյանքից հեռացել է աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանը «Գ.Ծառուկյան» հիմնադրամն Արմավիրի մարզում անցկացրել է հերթական սոցիալական ծրագիրը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նում տե­ղի են ունե­ցել զանգ­վա­ծա­յին հո­սան­քազր­կում­ներ Ին­չո՞ւ «մեզ մոտ ան­ձեռնմ­խե­լի­ներ չկան» թե­զի­սի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում ջա­նադ­րա­բար հար­ված­նե­րը հե­ռաց­վում են Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նից Պաշտ­պան ունե­նա­լն ար­դյո՞ք նաև պար­տա­կա­նու­թյուն է Հատուկ ջոկատայինները այս պահին խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում Արցախում ընտրությունների մրցակցայնությունն ապահովված է. «Փաստ» Կո­րուստ­նե­րը ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գում 50-ից 80 տո­կոս են. խմե­լու մա­քուր ջու­րը կա­րող է դառ­նալ ճո­խու­թյուն. «Փաստ» Հա­ջորդ տա­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի վար­կա­նի­շից կա­րող են մի­այն փշուր­նե­ր մնալ. «Փաստ» Պո­պու­լիզ­մի հեր­թա­կան դրսև­ո­րու­մը. հրա­տապ խնդիր­նե­րը թո­ղած՝ «թի­թեռ է նկա­րում». «Փաստ» «Խոս­տում­նե­րը տրվել են ոչ թե դրանք կա­տա­րե­լու, այլ իշ­խա­նու­թյան գա­լու հա­մար». «Փաստ»
website by Sargssyan