Նշանավորվեց Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 148-րդ տարեդարձը

Առաջին հայ դասականներից մեկի` Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 148-րդ տարեդարձը նշանավորվեց երկու միջոցառում-արարողությամբ: Նրա ծննդյան օրվանից մեկ օր առաջ` հոկտեմբերի 31-ին կոմպոզիտորի տուն-թանգարան այցելեցին Սպենդիարյանի անունը կրող երաժշտական դպրոցի 1-ին դասարանցիները, որոնք կոմպոզիտորի հուշասենյակում տվեցին «սպենդիարյանական երդում»` խոստանալով լավ սովորել, դառնալ լավ երաժիշտներ և բարձր պահել սպենդիարյանցու պատիվը: Դպրոցի լավագույն դաշնակահար ճանաչված երկու աշակերտի` Ալվինա Գասպարյանին և Էլինա Բաբայանին հնարավորություն ընձեռնվեց նվագել կոմպոզիտորի դաշնամուրը, լավագույն ջութակահարին էլ` Մանե Հովհաննիսյանին, նրա ջութակը: Միջոցառման հյուրերին ողջունեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և նշեց, որ 23 տարվա պատմություն ունեցող այս արարողությունը հաջողություն է բերում պատանի երաժիշտներին. մերօրյա մի շարք ճանաչված կատարողներ տարիներ առաջ իրենց պես հյուրընկալվել են սպենդիարյանական օջախում և նվագել նրա գործիքը:

Նոյեմբերի 1-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից պուրակում կոմպոզիտորի շիրիմին ծաղիկներ խոնարհեցին երաժշտական և հանրակրթական դպրոցների սաներ, ուսանողներ, պրոֆեսորներ, ինչպես նաև անվանի արտիստներ և արվեստի գործիչներ: Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցի քանոնահարները (դասատու` պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյան) կատարեցին կոմպոզիտորի «Երևանյան էտյուդներ» սյուիտից «Հիջասը»: Բացի այդ, Սպենդիարյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ մեկնարկեց սկսնակ լրագրողների համար նախատեսված ֆլեշ մոբ: Հենց օպերային թատրոնի տարածքում Ավանի Մշակույթի տանը գործող «Ռադիո մշակույթ»-ի պատանի լրագրողներն իրենց  ղեկավարի` Սոնա Նաջարյանի հետ նախապես իրենց տրամադրված հարցաթերթիկներով Սպենդիարյանին առնչվող հարցումներ անցկացրին անցորդների հետ: Առաջիկա օրերին կկայանա հարցումների արդյունքում պատրաստված փոքրիկ ռեպորտաժների դիտում-քննարկում, և դրանցից լավագույնը կարժանանա մրցանակի թանգարանի կողմից:              

 

 

Հստակ գնահատականներ քաղաքական անցուդարձի վերաբերյալ. Արման Վարդանյանի հարցազրույցը (տեսանյութ) Ծառուկյանի պայքարը հանուն Հայաստանի է Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է. Արա Գալոյան ԱԱԾ տնօրենի ամենակարևոր տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. հեռանում է ևս մեկ առանցքային պաշտոնյա. «Հրապարակ» Արմեն Սարգսյանը դիմել է Դոնալդ Թրամփին Այս ցուցանիշներով Նիկոլը, ցավոք, դեռ զիջում է միայն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին. Ֆարմանյան Սահմանվել է ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը Սրացում Բաքվում. ինչ օրակարգով է Մնացականյանը մեկնում Արցախ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի Դաշնությունում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ «Հրապարակ». Հույս ունեն, որ Փաշինյանը իրենց օգտին որոշում կկայացնի «Հրապարակ». Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են «Հրապարակ». Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը Հաստատվել է կորոնավիրուսի 580 նոր դեպք, առողջացել են 451-ը, մահացել է 8 պացիենտ «Ժողովուրդ». Խառնաշփոթ՝ ՊՈԱԿ-ի շուրջ. ում է ցանկանում ղեկավար նշանակել Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ». «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են Ոստիկանապետի ուշագրավ նախաձեռնությունը Ոսկու գինն աճել է, պլատինինը՝ նվազել. թանկարժեք մետաղների գները՝ ըստ NYMEX-ի Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը՝ Բելառուսի հանրապետության Անկախության օրվա առթիվ Ցուցանիշով հետ ենք և՛ Վրաստանից, և՛ Ադրբեջանից Նավթի գներն աճել են
website by Sargssyan