Նշանավորվեց Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 148-րդ տարեդարձը

Առաջին հայ դասականներից մեկի` Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 148-րդ տարեդարձը նշանավորվեց երկու միջոցառում-արարողությամբ: Նրա ծննդյան օրվանից մեկ օր առաջ` հոկտեմբերի 31-ին կոմպոզիտորի տուն-թանգարան այցելեցին Սպենդիարյանի անունը կրող երաժշտական դպրոցի 1-ին դասարանցիները, որոնք կոմպոզիտորի հուշասենյակում տվեցին «սպենդիարյանական երդում»` խոստանալով լավ սովորել, դառնալ լավ երաժիշտներ և բարձր պահել սպենդիարյանցու պատիվը: Դպրոցի լավագույն դաշնակահար ճանաչված երկու աշակերտի` Ալվինա Գասպարյանին և Էլինա Բաբայանին հնարավորություն ընձեռնվեց նվագել կոմպոզիտորի դաշնամուրը, լավագույն ջութակահարին էլ` Մանե Հովհաննիսյանին, նրա ջութակը: Միջոցառման հյուրերին ողջունեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և նշեց, որ 23 տարվա պատմություն ունեցող այս արարողությունը հաջողություն է բերում պատանի երաժիշտներին. մերօրյա մի շարք ճանաչված կատարողներ տարիներ առաջ իրենց պես հյուրընկալվել են սպենդիարյանական օջախում և նվագել նրա գործիքը:

Նոյեմբերի 1-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից պուրակում կոմպոզիտորի շիրիմին ծաղիկներ խոնարհեցին երաժշտական և հանրակրթական դպրոցների սաներ, ուսանողներ, պրոֆեսորներ, ինչպես նաև անվանի արտիստներ և արվեստի գործիչներ: Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցի քանոնահարները (դասատու` պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյան) կատարեցին կոմպոզիտորի «Երևանյան էտյուդներ» սյուիտից «Հիջասը»: Բացի այդ, Սպենդիարյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ մեկնարկեց սկսնակ լրագրողների համար նախատեսված ֆլեշ մոբ: Հենց օպերային թատրոնի տարածքում Ավանի Մշակույթի տանը գործող «Ռադիո մշակույթ»-ի պատանի լրագրողներն իրենց  ղեկավարի` Սոնա Նաջարյանի հետ նախապես իրենց տրամադրված հարցաթերթիկներով Սպենդիարյանին առնչվող հարցումներ անցկացրին անցորդների հետ: Առաջիկա օրերին կկայանա հարցումների արդյունքում պատրաստված փոքրիկ ռեպորտաժների դիտում-քննարկում, և դրանցից լավագույնը կարժանանա մրցանակի թանգարանի կողմից:              

 

 

Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը վրեժ են լուծում ԵՊՀ-ից Սահմանադրության ընդունումից անցել է 3 տարի, սակայն իշխանությունները դեռևս չեն կատարել հոդվածի պահանջը Կարելի է՞ ապաքինվածին տրամադրել կանաչ քարտ և թույլ տալ հանելու դիմակը Պարետի որոշմամբ 161 տնտեսվարողի գործունեություն է արգելվել Կառավարությունը եւ մերձիշխանական տարաբնույթ աղբյուրներ ստեր են շրջանառության մեջ դրել. Գորգիսյանը՝ ավիացիայի մասին Ավարտվել է 2019-ի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացը. Այժմ ստուգում է իրականացվում Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2019-ին գնաճը 0.7 տոկոս է կազմել. ՀՀ փոխվարչապետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՀՈՒՆԻՍԻ). Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթող է ճանաչվել՝ չկրելով ոչ մի պարտություն ՊԵԿ նախագահի «համբերության բաժակն» էլ լցվեց. «Փաստ» 596 նոր դեպք, մահացել է 7 պացիենտ Մասնագետների կարիք կա, իսկ մասնագետներն սպասում են իրենց «աստղային ժամին». «Փաստ» Արայիկ Հարությունյանը ԵՊՀ ռեկտո՞ր. «Հրապարակ» «Կրթության ոլորտում հայեցակարգային որևէ մոտեցում չի ցուցաբերվում, իրականացվում է «քաոսային» կառավարում». «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 2 մարզերում Աթբաշյան. «Մեզ ուղղակի դուրս հանեցին ավիացիոն շուկայից. իրավիճակը շտկելու համար մեծ աշխատանք պետք է կատարվի». «Փաստ» Չի հաջողվում հայրենիք-սփյուռք փոխադարձ կապը ավելի բարձր մակարդակի հասցնել. «Փաստ» Ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել. աղմկահարույց գործին, բացի Նիկոլ Փաշինյանից, խառնված են ևս 17 անձինք. «Իրատես» Գնացքի հետևից վազելու «մարտավարությունը». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել. «Իրատես»
website by Sargssyan