«Ինչքան պրպտեցի, ոչ մի այլ տարբերակ չկար». Փաշինյանը՝ չարտերային չվերթով Լոս Անջելես մեկնելու մասին
ПолитикаՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նյեմբերի 2-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է հարցին, թե ինչու է այս տարվա սեպտեմբերի 21-ին չարտերային չվերթով մեկնել Լոս Անջելես, որի համար մեծ գումարներ են ծախսվել:
«Նախ ես այդ օրը պետք է մասնակցեի Գյումրիում պետական տոնակատարություններին, անպայման պետք է մեկնեի Լոս Անջելես, պետք է մեկնեի Սան Խոսե, անպայման պետք է մեկնեի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու եւ անպայման պետք է հասցնեի հետ գալ, որպեսզի ներկա լինեի Սինգապուրի վարչապետի պաշտոնական այցին, որն սկսվեց սեպտեմբերի 28-ին: Ինչքան էլ պրպտեցի, ոչ մի այլ տարբերակ չկար, որ ես այդ բոլոր միջոցառումներին հասցնեի մասնակցել, որոնք դեռ անցած տարվանից
Նա դիմեց հանրությանը՝ նշելով. «Եթե որեւէ բամբասանք լսում եք, եւ ձեզ մոտ հարց է ծագում, թե արդյոք մենք հավատարի՞մ ենք այն արժեքներին, որ դրել ենք մեր համատեղ պայքարի հիմքում, երբեք որեւէ կասկած մի ունեցեք, որ դրա հիմնավորումներն ունենք»: