«Հենց Ալիևին տեսա, միանգամից՝ դավայ, դավադրությունն ի՞նչ ենք անում»․ Փաշինյանը խոսեց Հայրապետովի ազատման մասին
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 3-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովի ազատմանը։
«Վերջերս սեփական դիմումի համաձայն, բայց իմ որոշմամբ աշխատանքից ազատվեց Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովը։ Եվ ուրեմն այդ պաշտոնանկության վերաբերյալ ինչ-որ ժամանակ շրջանառության մեջ դրվեց մի թեզ, որով ասվում էր՝ քանի որ Դուշանբեում Ալիևը և Փաշինյանը վերելակով որ բարձրացել են, այդ վերելակի մեջ դավադիր պայմանավորվածություններ են եղել և քանի որ Գրիգորի Հայրապետովն է 3-րդ մարդը, որ ներկա է եղել, լսել է այդ դավադրության մասին, իրեն դրա համար աշխատանքից ազատել են»,-նշեց նա։
Փաշինյանը շեշտեց՝ այս օրինակով ցանկանում է ցույց տալ հակաքարոզչության մակարդակը․ «Ուզում եմ ցույց տամ հակաքարոզչության մակարդակը, որոնց վրա ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ միլիոններ են ծախսվում»։