Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս


«Իշ­խա­նու­թյուն­նե­րը կա­րո­ղա­նում են իրենց հա­մա­խոհ­նե­րին դարձ­նել հա­կա­ռա­կորդ, իսկ հա­կա­ռա­կորդ­նե­րին՝ թշնա­մի». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամենագլխավոր խնդիրն այսօր ապագան ցույց տալն է: 

Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, ում հետ զրուցել ենք առաջ նայելու հնարավորության, անհանդուրժողականության աստիճանի, ինչպես նաև ներդրումների բացակայության քաղաքական բաղադրիչների մասին:

«Պոտենցիալ ներդրողներին ցույց տալը, որ երկիրը կայուն զարգացման ուղի է բռնել, խնդիր է: 

Խնդիր է նաև ցույց տալ, որ երկրում կայունություն կա, Հայաստանն անցնցում փուլ է մտել, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունն իր քաղաքական խնդիրները լուծել է ու հիմա կայուն զարգացման փուլ է մտել: 

Ներդրումների փաստացի ցածր մակարդակը պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանություններին չի հաջողվում թե՛ արտաքին, թե՛ ներքին ներդրողներին համոզել կամ հրամցնել այն գաղափարը, որ ամեն ինչ արդեն կայուն է, և այլևս ցնցումներ չեն լինելու: 

Ընդհակառակը, կարծում եմ, որ այսօրվա իշխանություններն ամեն ինչ անում են, որ ապակայունացման զգացումը լինի: 

Երբ անընդհատ խոսվում է պերմանենտ ձերբակալությունների, կտրուկ հեղափոխական փոփոխությունների մասին, սկսած դատականից, տնտեսականից, վերջացրած՝ մշակութային հեղափոխության գաղափարով, ապա կարծել, թե գումարները կհոսեն, առնվազն միամտություն է: 

Եվ այս պարագայում մենք տեսնում ենք, որ, չնայած մեծ շահույթների վերաբերյալ խոստումներին, ներդրողները չեն շտապում Հայաստանում գումար ներդնել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով նաև օբյեկտիվ պատճառի մասին:

«Հայաստանը պատերազմող երկիր է, և այդ փաստը բարձրացնում է ներդրումների ռիսկայնությունը: Իսկ վերոնշյալում նկարագրվածը սուբյեկտիվ պատճառն է՝ մեր իշխանությունների բացթողումն է: 

Ներդրումների համար նաև հստակ տնտեսական ծրագրեր պետք է լինեն, իշխանությունն իր վրա քաղաքական և տնտեսական որոշումներ ընդունելու պատասխանատվություն պետք է վերցնի: 

Այս առումով Ամուլսարի էպոպեան ամենացայտուն օրինակն է. մեկ որոշում են բացել, մեկ՝ փակել՝ հաշվի առնելով այդ պահի ներքին, արտաքին քաղաքական կոնյուկտուրան, թե տվյալ օրը փողոցում քանի մարդ կա, նաև այն, թե ինչ-որ հիմնադրամներ ինչ տրամադրվածություններ ու քաղաքական նպատակներ ունեն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է առաջ նայելու խնդրին՝ քաղտեխնոլոգը նկատում է. «Սեփական իշխանությանը անհաջողություններից անընդհատ ապահովագրելու համար ինչ-որ սաբոտաժնիկների, սևերի-սպիտակների, ռևանշիստների, արտաքին ու ներքին թշնամիների պատճառ բերելն ընդհանրապես հայտնի տեխնոլոգիա է: 

Այսօրվա իշխանությունը հիմնականում շեշտը դնում է ներքին թշնամիների վրա, և նրանց առկայությամբ է բացատրում, թե ինչու այս կամ այն բանը չստացվեց: Նույն ներդրումների բացակայության պատճառներից մեկը նաև այս խնդիրն է: 

Երբ իշխանություններն անընդհատ ազդարարում են, որ երկրում չկա դատարան, չկա այս կամ այն ինստիտուտը, բայց կա մի խուրձ ներքին թշնամի, այդ պայմաններում որևէ ներդրող չի մտնի Հայաստան: 

Ավելի խելամիտ կլիներ աշխարհին ներկայանալ որպես մի երկիր, որն ունի որոշակի խնդիրներ, որոնք անպայմանորեն չեն պահանջում վիրահատական միջամտություններ ու մեթոդներ: Բայց մենք հակառակ պատկերն ունենք: 

Ավելին, անգամ ներքին ներդրողներն են պասիվ, որովհետև նրանք պարզապես վախենում են: 

Մտածում են, որ եթե ինչ-որ բան ֆիքսվի, ապա կսկսեն այդ գումարի հետևից գնալ ապօրինի հարստացման, կոռուպցիայի և մյուս հայտնի թրենդների շրջանակում, որոնք մեկուկես տարի է՝ անփոփոխ են: 

Բացի այդ, խոշոր գործարարների համար հստակ չէ, թե ինչ ստանդարտներով է շարժվում երկիրը: Մեկին բռնում ու պահում են ամիսներով, մյուսին բռնում են, փողը վերցնում ու բաց թողնում: 

Չկան հստակ ստանդարտներ, թե, ի վերջո, որ խաղի կանոններն են աշխատում: 

Իհարկե, պարզ է, որ խոշոր բիզնեսը այսօրվա իր հսկայական կապիտալը չէր կարող զուտ օրենքի շրջանակներում ձեռք բերել: Ու այս պարագայում նախընտրում են ընդհանրապես ջրի երես դուրս չգալ, որ 

հանկարծ ֆեյսբուքյան ինչ-որ անհասկանալի զանգված չսկսի պահանջ ներկայացնել այն հարցադրմամբ, թե ինչո՞ւ այս մեկին չեք բռնում: 

Այս պատճառներից ելնելով՝ նախընտրում են սպասել: Թե որքան կսպասեն՝ հարց է, բայց փաստն այն է, որ ժամանակն ի օգուտ երկրի չէ, որովհետև այդ գումարները պետք է աշխատեին Հայաստանի համար»:

Վիգեն Հակոբյանի խոսքով, այն, որ խոշոր հարկատուները, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, ավելի շատ հարկ են վճարել, ռեալ է, որովհետև նրանց առջև ստվերից դուրս գալու հստակ խնդիր է դրվել: 

Բայց նա այլ մտահոգություն ունի: «ՊԵԿ-ն այս առումով ամենաէֆեկտիվ աշխատող կառույցներից մեկն է մեր երկրում: Ստվերից գումարներ են հանվում, ինչն իր ժամանակավոր էֆեկտը կունենա: 

Այսինքն, բյուջեն է ավելանում, պետությունը սոցիալական ծախսեր է անում և այլն: Այդուհանդերձ, նշվածը շատ մտահոգող է, որովհետև մենք տեսնում ենք, որ անկախ նրանից, թե ինչ պատճառաբանություններ են բերվում, ծախսերի առումով բյուջեի կատարողականը բավականին ծանր իրավիճակում է:

 Եթե կապիտալ ներդրումներ չեն արվում, ապա հաջորդ տարի նույն ՊԵԿ-ը հավաքելու բան չի ունենալու: 

Այսինքն, երբ չկա արտաքին, ներքին ներդրող ու չկան պետական կապիտալ լուրջ ներդրումներ, ապա ակնկալել, որ հավաքագրման այդ տեմպը կավելանա, հակատնտեսական մտածելակերպ է: 

Շատ լավ է, որ սոցիալական ծախսերն ավելանում են, սոցիալական ծրագրեր են իրականացվում, դա էլ է անհրաժեշտ, բայց ամեն ինչ պետք է համաչափ անել: 

Հիմա, ըստ էության, պետությունը զբաղված է նախկին ռեսուրսները քերելով»:

Անցում կատարելով անհանդուրժողականության մթնոլորտին՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Ինչ ցանվել է, այն էլ հնձվում է: 

Անհանդուրժողականության մթնոլորտը, շատ դեպքերում թշնամությունը, որը կար սոցցանցերում, ուշ թե շուտ դուրս էր գալու վիրտուալ աշխարհից ու մտնելու էր իրական կյանք: 

Այն մարդիկ, որոնք իրար հայհոյում էին սոցցանցերում, մի օր փողոցում հանդիպելիս նույն ձևով են իրար բարևելու: Ու դա իրականում չի սահմանափակվելու հայհոյախառն արտահայտություններով, նաև ծեծ ու ջարդ ու տարբեր այլ դրսևորումներ են լինելու: 

Դժվար թե հարաբերությունները ջերմանան, թեպետ էլի եմ ասել, ու կյանքն էլ ապացուցել է, որ շատ մարդիկ, որոնք ֆեյսբուքյան հարթակում առյուծ են, իրական կյանքում փիսիկ էլ չեն:

 Իսկ թե ինչու իրականում մեղմացում չկա, հարցն այն է, որ չեն մեղմանում խնդիրները: Երբ անընդհատ փորձում ես հարցերը լուծել ուժային մեթոդներով, երբ փորձում ես անընդհատ սպառնալ նստեցնելով, կուլակաթափ անելով, ինչ-որ բան վերաբաշխելով, ապա այդ ամենը հակադարձման է բերում, ինչի օրինակները մենք տեսնում ենք»:

Քաղտեխնոլոգը վտանգավոր է համարում հատկապես հասարակության հիասթափության հնարավորությունը:

«Խոսվում է թափանցիկության մասին, բայց հետո պարզվում է, որ ինչ-որ մեկի աշխատավարձը թաքուն բարձրացնում են: 

Փորձում են ցույց տալ, ասել, թե թափանցիկ գործելաոճ ունեն, մյուս կողմից պարզվում է, որ երկրորդական ինչ-որ բաներով են զբաղվում: 

Այդ պարագայում պարզ է, որ մարդկանց մոտ անվստահություն է առաջանում, ինչը հանգեցնում է նրան, որ մարդիկ սկսում են հիասթափվել, ափսոսալ, որ մասնակցել են որոշ գործընթացների: 

Իսկ հիասթափությունը ուշ թե շուտ կա՛մ ապատիայի, կա՛մ ագրեսիայի է բերում, ինչին ականատես ենք եղել հենց նախորդ իշխանության օրոք: 

Հիմա, ցավոք, մենք տեսնում ենք, որ ընթացքը նույնն է, չի բացառվում՝ շատ ավելի արագ տեմպերով: 

Երբ խոսվում է, որ ծախսերը պետք է լինեն թափանցիկ, էֆեկտիվ, բայց հանկարծ տեսնում ենք, որ ինչ-որ կասկածելի նախագծեր են ֆինանսավորվում, ու չի ֆինանսավորվում ազգայինը, ինտելեկտուալը, պարզ է, որ դա նույնպես ավելացնում է վարչախմբի հակառակորդների թվաքանակը: 

Ընդհանրապես մի զարմանալի երևույթ կա. այսօրվա իշխանությունները կարողանում են իրենց համախոհներին դարձնել հակառակորդ, իսկ հակառակորդներին՝ իրենց թշնամի»,- ասաց նա՝ շեշտելով, որ խոսքը քաղաքական հակառակորդների մասին է: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՏասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանԻնձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ակնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԼուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըԳլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ ՍրբազանինՄեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԱմերիկյան ինդեքսներ Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանՍաութգեյթը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատվածՄայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն Մելիքյան Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Ջերմուկում ձյուն է տեղում Թուրքիայի և Քուվեյթի միջև 6 փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»