Ծանրամարտի Հայաստանի հավաքականը ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ է նվաճել օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Բելառուսի Գրոդնո քաղաքում նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել կրկնակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կուռլովիչի հիշատակին նվիրված Alexander Cup 2019 մրցաշարը:

Գերծանր քաշային կարգում երկամարտի 411 կգ (180+231) արդյունքով ոսկե մեդալակիր է դարձել Ռուբեն Ալեքսանյանը: Այս քաշային կարգում արծաթե մեդալը նվաճել է օլիպիական եւ աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը երկամարտի 410 կգ (190+220) արդյունքով:

81 կգ քաշայինների պայքարում երկամարտի 343 կգ արդյունքով բրոնզե մեդալակիր է դարձել 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը: Հիշեցնենք, որ Թաիլանդում կայացած աշխարհի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը երկամարտում զրո էր ստացել՝ ձախողելով հրում վարժությունը: Ապրիլին Բաթումիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում էլ զրկվել էր մասնակցության իրավունքից անձնական քաշի պատճառով:

Alexander Cup-ի կանանց պայքարում 59 կգ քաշային կարգում Իզաբելա Յայլյանը երկամարտի 202 կգ (92+110) արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:

Նշենք, որ Alexander Cup-ը վարկանիշային էր Տոկիո-2020-ի համար:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը Հայաստանում պետական կառավարման համակարգն անհիմն ուռճացած է․ փոխվարչապետ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները կնպաստեն Հայաստանից կապիտալի արտահոսքին․ փորձագետ Հայաստանը 2019-ի Ժողովրդավարության ինդեքսում 103-րդից բարձրացել է 86-րդ տեղը Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Բաքվի հետ․ ԱԳ նախարար Գյուղացուն գցեց ցեխը, կաթը վերջին ձեւով անպատվեց. Նորկեսարացի անասնապահը՝ վարչապետի ելույթի մասին Սպանդանոցներում անասունների մորթին անցումը Հայաստանի վարկանիշի հարց է․ Նիկոլ Փաշինյան ՀՀ քաղաքացիներն արդեն գրեթե չեն գնում Վրաստան սրտի վիրահատության համար. առողջապահության նախարարություն Կրակոց Արարատի մարզում. քաղաքացին հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի եւ Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ «Կուտոյանի ընտանիքի անդամները պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ». Փաշինյան Հաստատվել է Վան Գոգի ինքնանկարներից մեկի բնօրինակ լինելը ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ու նախարարներն Ազգային ժողովում են Պայմանագրային զինծառայողը մահացել է ձորն ընկնելու հետեւանքով. ՔԿ Անասնապահները բացել են Վարդենիս-Երևան ավտոճանապարհը և սպասում են ԱԺ-ում Փաշինյանի ելույթին Գեորգի Կուտոյանի ատրճանակի վրա դեպքի օրը խլացուցիչ չի հայտնաբերվել Մսավաճառներն ու անասնապահները առավոտյան փակել են Վարդենիս-Երեւան միջպետական ճանապարհը Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է աշխարհի «Տարվա ծանրամարտիկ» կոչմանը Արցախում մահացած պայմանագրային զինծառայողը 4 անչափահաս երեխաների հայր էր (ֆոտո) Գոռ Մելիքյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
website by Sargssyan