«Ձեզ սրբի տեղ մի դրեք». Զոհրաբ Մնացականյանը՝ ադրբեջանցի պատգամավորին (տեսանյութ)

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 6-ին Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Պրիստայկոյի հետ միասին մասնակցել է Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը՝ «Զրույց Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագրի ներքո:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, իր խոսքում ԱԳ նախարարը համապարփակ ներկայացրել է Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը, Հայաստանում ծավալվող ժողովրդավարական բարեփոխումները, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշել է, որ անցյալ տարվա ընտրություններում հանրության կողմից ստացված լայն մանդատը նաև վստահություն է և մեծ պատասխանատվություն կառավարության համար՝ հասցեագրելու այդ մանդատի հիմքում ընկած առաջնահերթությունները.

 

«Առաջին ամիսների ընթացքում կառավարությունը հիմնականում կենտրոնացած էր այդ մանդատի հիմքում ընկած ամենաանմիջական պահանջները հասցեագրելու վրա. այն է՝ կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական-հասարակական կյանքում հավասար հնարավորությունների ապահովումը, արդարադատության ամրապնդումը, ընտրությունների անցկացումը: Միաժամանակ  քաղաքական կամքի դրսևորմամբ ի ցույց դրվեց կոռուպցիայի դեմ պայքարելու, ինչպես նաև հանրության և քաղաքական ուժերի համար ընդունելի ընտրություններ կազմակերպելու կարողությունը: Սակայն դա բավարար չէ, դա միայն սկիզբն է՝ առաջին քայլը: Քանի որ ամենակարևոր մարտահրավերը և ամենակարևոր նպատակն այդ պետության կառուցվածքային կարողությունների ամրապնդումն է այնպես, որ անկախ քաղաքական կամքի առկայությունից, հանրային կառույցներն ունենան կարողություն պահպանելու այն մոդելը, որը հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, իրավունքի գերակայության վրա: Եվ այսօր Հայաստանում տեղի է ունենում հենց այս գործընթացը»:

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և տարբեր գործընկերների հետ առկա համագործակցության համատեքստում նախարար Մնացականյանը նշել է. 

 

«Մեր արտաքին քաղաքականությունը կառուցված է շատ հետևողական կերպով՝ ապահովելու մեր ազգային անվտանգության ճարտարապետության ամրապնդումը: Դրա էությունը բացատրելու համար՝ նշեմ, որ մենք ունենք անվտանգության երկու հիմնարար մարտահրավեր: Դրանցից մեկը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի չկարգավորված լինելն է, իսկ մյուսը՝ Թուրքիայի սպառնալիքը: Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը, Թուրքիայի դեպքում արդարության շարունակական ժխտումը, Ցյուրիխյան արձանագրությունների մերժումը, ի լրումն նաև մի շարք այլ գործոնների, լուրջ վտանգ են ներկայացնում Հայաստանի համար»:

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարի բացման խոսքին հետևած հարցուպատասխանի ժամանակ ադրբեջանցի պատգամավորի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ միասին գնալ միջազգային տրիբունալի՝ ուսումնասիրելու հայերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, որոնց մասին առկա են ՄԱԿ ԱԽ բանաձևեր, Եվրոպական խորհրդարանի, ԵԽ բանաձևեր, նախարար Մնացականյանը հակադարձել է, թե ինչպես պետք է վերաբերվել Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործություններին.

 
 «Դուք լսել ե՞ք Բաքվի մասին: Լսել ե՞ք Սումգայիթի, Մարաղայի մասին, լսել ե՞ք Շահումյանի շրջանի օկուպացիայի մասին: Լսել ե՞ք Մարտակերտի շրջանի մի մասի օկուպացիայի մասին: Լսել ե՞ք Մարտունու շրջանի մի մասի օկուպացիայի մասին: Ուզում ե՞ք՝ շարունակեմ: Հենց սրա մասին է խոսքը: Դուք պատրաստ ե՞ք նվազեցնելու հռետորաբանությունը: Դուք պատրաստ ե՞ք հասկանալու մեր մտահոգությունները: Դուք պատրաստ ե՞ք ներգրավվելու նման երկխոսության մեջ: Թե պետք է լինի ձեր ճշմարտությունը, այլապես ճշմարտություն չկա: Պետք է լինի միայն ձեր ցանկացած ձևով լուծում, այլապես այլ լուծում չկա: Առավելապաշտական լինելով երբևէ խաղաղություն չենք ունենա: Հենց սա է ընկած իմ կողմից մատնանշված ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու դրույթի առանցքում: Դուք խոսում էիք մեզ վերաբերող խնդիրների մասին: Ձեզ սրբի տեղ մի դրեք: 

Ես ասացի, որ կա անվտանգության հարց, որ առկա է անվտանգային միակ կազմակերպում, որ թույլ չի տալիս, որպեսզի վերսկսվի ագրեսիան, օկուպացիան. բառեր, որոնք ձեզ հայտնի են և որոնք դուք այդքան հաճախ եք օգտագործում։ Ագրեսիա, օկուպացիա և մեր 150 հազար հայրենակիցների ֆիզիկական, էքզիստենցիալ անվտանգությանը սպառնացող վտանգ։ Նրանք մարդիկ են, ովքեր ունեն անուն, ընտանիք, տներ, ֆիզիկական անվտանգության մտահոգություններ, և չկա անվտանգության որևէ այլ կազմակերպում, քան այն, ինչ ունենք այսօր։ Բանակցությունները հենց դրա շուրջ են, թե ինչպես հասնել մի կետի, որը չի հասցեագրի մի կողմի առավելապաշտական պահանջները՝ մյուսների հաշվին»:   

 

Ադրբեջանի ներկայացուցիչների հարցերի առնչությամբ, թե արդյոք ինչպես կարելի է խոսել խաղաղության մասին, երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ «Արցախը Հայաստան է և վերջ», ինչպես նաև թե ինչ քայլեր են ձեռնարկվել Հայաստանում բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ, նախարար Մնացականյանը նշել է.

«Նախևառաջ կցանկանայի հղում անել նրան, ինչի մասին նշեց Բելառուսի խորհրդարանի հարգարժան անդամը: Կարծում եմ, որ նրա ուղերձը շատ կարևոր է, որը վերաբերում էր շահառու կողմերի՝ խաղաղ գործընթացի սեփականության զգացումին: Դուք իրավացի եք. հենց Հայաստանը, Ադրբեջանը և Արցախը պետք է ստանձնեն պատասխանատվությունը և հասնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման: Սա վերաբերում է նաև այն հարցին, որը տալիս էր, կարծեմ, պարոն Բախտիարը:

 

Վարչապետի ուղերձը, որ խաղաղությունը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, արժանի է փոխադարձման: Դա ուղերձ է, որը արտացոլում է լուծման համար անհրաժեշտ մի շատ կարևոր նախադրյալ. այն է՝ կողմերի կարողությունը դիտարկել մյուս կողմի մտահոգությունները և ստանձնեն պարտավորություններն այնպես, որ արտացոլվեն յուրաքանչյուր կողմի մտահոգությունները:

Դա է խաղաղ կարգավորման տրամաբանությունը, որն պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Կարծում եմ, սա նաև վերաբերում է բարձրաձայնված մյուս հարցին: 

 

Այժմ, ինչպես ես նշեցի, մենք ունենք որոշ առաջարկներ, որոշ գաղափարներ, որոնց հիման վրա մենք փորձում ենք կառուցել, ապաքաղաքականացնել մարդկանց միջև շփումները: Ինչպես տեսաք, մենք ունենք այս քաղաքականացված շփումները, մենք փորձում ենք մեղադրել միմյանց, մենք փորձում ենք անտարբեր լինել մյուս կողմերի մտահոգությունների նկատմամբ: Քաղաքականացված երկխոսությունը մեզ ամենևին անհրաժեշտ չէ: Կան շատ լավ գաղափարներ, և կա փոխըմբռնում, ինչպես նաև իմ գործընկերոջ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ զրույցում, որ պետք է այնքան զգուշորեն առաջ շարժվենք, որ կարողանանք պահպանել այն, ինչ հիմա փորձում ենք անել, պահպանել այդ հարթակի ստեղծումը, որտեղ որոշակի դրական փորձառություն կարող է ձևավորվել, ինչի հիման վրա էլ կարող ենք կատարել հետագա քայլեր: Ես բերեցի լրագրողների օրինակը: Մենք կարող ենք տարածաշրջանում ձևավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մի նոր նարատիվ»: 

Ո՞վ է հող հանձնել. տարածքները կորսվել են կռվի դաշտում. Լենա Նազարյան (տեսանյութ) Գոնե Քարվաճառի պարագայում Մոնթեն ամեն ինչ կաներ, որ արդյունքն այսպիսին չլինի. Սեդա Մելքոնյան (տեսանյութ) Լույս չի լինի նշված հասցեներում Հայ զինծառայողը փրկում է ականի վրա հայտնված ծառայակցի կյանքը (տեսանյութ) Ով է զոհված ֆուտբոլիստ Արթուր Բարսեղյանը ՄԻՊ-ի նկատմամբ հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից. ՄԻՊ «Գարնանը, գուցե, ստանանք նոր, ավելի լայնամասշտաբ պատերազմ» (տեսանյութ) Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ոչ ոքի ձեռնտու չէ․ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Արտակարգ դեպք. Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում Սպիտակ տունը դիտարկում է Եվրոպայից մուտքի սահմանափակումների վերացման հնարավորությունը Ինչո՞ւ զոհերի ցուցակները չեն հրապարակվում․ պարզաբանում են ՊՆ-ից Ֆրանսիան Թուրքիայից պահանջել է սիրիացի վարձկաններին դուրս բերել Լեռնային Ղարաբաղից Մի քանի օր լուր չունեինք եղբորիցս, բոլորս անհանգիստ էինք, բայց չէի կարող պատկերացնել, որ…Ալբերտ Հովհաննիսյանի քույրիկի հուզիչ գրառումը Թուրքիան ուժեղացնում է իր ռազմական ներկայությունն Իրաքի հյուսիսում Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է ԼՂ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագծի քննարկումը Ուկրաինացի զինվորականները շրջափակման մեջ են ընկել Ղարաբաղի շրջաններից մեկում Կյանքից հեռացել է Դիեգո Մարադոնան «Մոնթեի ծնունդին տալիս ենք էն, ինչը չտալու համար ինքը ծնվել էր». Գարիկ Մեկ ամսից ավելի լուր չունենալուց հետո ընտանիքը զինվորի մասին տեղեկացել է ադրբեջանցիների տեսանյութերից Լենա Նազարյանը, դուրս գալով գեղեցկության սրահից, չպատասխանեց ոչ մի հարցի (տեսանյութ)
Մի քանի օր լուր չունեինք եղբորիցս, բոլորս անհանգիստ էինք, բայց չէի կարող պատկերացնել, որ…Ալբերտ Հովհաննիսյանի քույրիկի հ... Գիտնականները պատմել են մի ըմպելիքի մասին, որը կարող է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում Ռիտա Սարգսյանը մահվանից առաջ միայն մի նախադասություն է ասել Ես բախտ ու պատիվ եմ ունեցել ճանաչելու Ձեզ, իմ Ռիտա Ալեքսանդրովնա ջան. Ավետ Բարսեղյան «Նախքան կնոջս երդում տալը՝ հայրենիքիս եմ երդում տվել»․ զոհված զինծառայող Դավիթ Արզումանյան Արցախում զոհվել է Էդիկ Կիրակոսյանը «Բարձունքը մերն է, տղերքը չկան». զոհվել է հայտնի տողերի հեղինակի որդին «Դու խաղ մի խաղա, ամոթա Մգեր Արմենիա, հարգի հերոս տղերքին». Սոնան պատասխանել է Մհերի մեկնաբանությանը «Վարդանս, տղես, շնորհակալ եմ, որ ծնվեցիր, ներողություն, որ գնացիր». Դավիթ Ամալյանի գրառումը որդու զոհվելու մասին Սիրված երգչուհին փնտրում է եղբորը
website by Sargssyan