Ովքե՞ր են պայքարում Արայիկ Հարությունյանի դեմ. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջին օրերին հետևողական արշավ է սկսվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ:
Ընդհուպ, արդեն պահանջներ են դրվում նրա հրաժարականի հարցով: Իհարկե, այնպես չէ, որ դժգոհության հիմքեր չկան: Սակայն այս թեմայի հետ կապված՝ «Փաստին» ուշագրավ տեղեկություններ են հասել:
Ըստ մեր տեղեկությունների, Հարությունյանի դեմ տեղեկատվական արշավին իրենց ուրույն մասնակցությունն ունեն, այսպես կոչված, «սորոսականները», որոնք «տակից» կրակի վրա յուղ են լցնում: ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեր աղբյուրները նշում են, որ այս գործում անմասն չէ նաև փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, որն, ի դեպ, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից հանելու ամենաեռանդուն կողմնակիցներից է:
Ի դեպ, Անափիոսյանն իր հասարակական գործունեության շրջանակներում բավականին լուրջ գումարներ է ստացել Սորոսի հիմնադրամի կողմից և այդ շրջանակներում մի շարք ծրագրեր իրականացրել:
Թե կոնկրետ ինչ նպատակ է հետապնդում «սորոսականների» այս արշավը, մեր աղբյուրը դժվարացավ պատասխանել, սակայն ուշագրավ է նախարարության երեկվա պարզաբանման մեջ հետևյալ շեշտադրումը, որն ընդգծում է հայերենի ու հայերենագիտության դերն ու նշանակությունը. «Օրենքի նախագիծը ոչ միայն չի նվազեցնում հայերենի և հայրենագիտության դերը, այլ ընդհակառակը, ամրագրում է այս կարևոր արժեքների սերմանումն ու համապատասխան մասնագետների պատրաստումը»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում