Իշխանություններն ուզում են վերացնե՞լ ՍԴ-ն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացները դարձել են հայկական քաղաքական հարթակի առաջնային հարցերից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը։ 

Չնայած այն փաստին, որ իշխանությունները հնարավոր ու անհնար ճանապարհներով ձեռնամուխ են եղել ազատվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից, սակայն նրանց նախաձեռնությունները չեն ունենում իրենց համար փափագելի արդյունքը։ 

Մենք նախորդ հրապարակումներում արդեն գրել ենք, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի փակ քննարկումներ է ունեցել, որոնց ներկա են գտնվել նաև միջազգային փորձագետներ ու սահմանադրագետներ։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ հանդիպումների արդյունքում արդեն իսկ նախնական քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի, հնարավոր կլինի ոչ միայն ազատվել Թովմասյանից, այլ նաև ամբողջությամբ վերացնել Սահմանադրական դատարանը՝ որպես ինստիտուտ։ 

Պատահական չէ, որ իշխանամերձ փորձագիտական շրջանակները վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ են այս թեզը նետում շրջանառության մեջ։ Նման գործելաոճն ընդունված է միջազգային պրակտիկայում. այսպես կոչված՝ «օվերտոնի պատուհանի» սկզբունքով հանրության ականջին աստիճանաբար հնչեցվում են իշխանության քիմքին հաճելի թեզեր, որոնք ժամանակի ընթացքում ստանում են ավելի հաճախակի բնույթ, հետագայում արդեն՝ հստակ օրենքի տեսք։ 

Այսպես, «Փաստ» թերթի տեղեկություններով, ՍԴ-ն որպես ինստիտուտ ՀՀ դատաիրավական համակարգից վերացնելու մասին դրույթն առաջիկայում կսկսի ավելի հաճախ շրջանառվել, և, ըստ ամենայնի, դրա մասին կբարձրաձայնվի միայն գարնանը, ապա և քննարկման կներկայացվի համապատասխան նախագիծը։ 

Ի դեպ, տարբերակներից մեկը ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի լիազորությունների միավորումն է և, ըստ այդմ, նոր Բարձր դատարանի ձևավորումը: 

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս հարցի հետ կապված հնարավոր է անցկացվի նաև հանրաքվե։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Այսօր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծննդյան օրն է «Բարի Սամարացի» ընկերությունը մսի շուկայում վերջին զարգացումների մասին Դատաստանի օրվա ժամացույցը 20 վայրկյանով առաջ են գցել Կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրի պարտավորությունների իրականացումը «կարող է գոյատեւման հարց լինել». Մերկել Մաշտոցի պողոտայում ավտոմեքենա է այրվում. ԱԻՆ Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Բագրատունյաց փողոցում Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական ընկերությունների համակարգող խորհրդի ընթրիքին․ Հրաչ Վարժապետյան Մեղրիում մասամբ այրվել է տներից մեկի տանիքը․ ԱԻՆ Արման Սարգսյանի շնորհիվ՝ իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով․ Փաշինյան ՀՀ և Նիդերլանդների ԱԳ նախարարները գոհ են երկխոսության մակարդակից. Բլոկն այցելել է Ծիծեռնակաբերդ Կոտայքի մարզում այրվում է տան տանիք․ ԱԻՆ Սպանդարյան կայարանից գողացել են գնացքի ռելսերի ամրակներ Նիկոլ Փաշինյանը և Ստեֆ Բլոկը քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը Նիկոլ Փաշինյանը և Ստեֆ Բլոկը քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները Պուտինն առաջարկել է ՄԱԿ հիմնադիրների գագաթաժողով անցկացնել 26 ամյա վիրաբույժի 1000-ից ավել վիրահատությունները Այսօր ԿԲ-ն շուկայից 5 միլիոն դոլարի գնում է իրականացրել․ Նիկոլ Փաշինյան Ոստիկանությունը «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակածի հետ բանակցություններ վարելու տեսանյութ է հրապարակել Ձեր ցանածն է, դուք էլ հնձեք. Արմեն Աշոտյան
website by Sargssyan