Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանին
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Վարչապետը կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումների անցկացումը եւ նշել, որ Արցախի խորհրդարանական խմբակցությունների հետ հանդիպումները հետագայում կրելու են շարունակական բնույթ:
Վարչապետը կարեւորել է նաեւ ՀՀ կառավարության մեկ այլ որոշում, որով 2.1 մլրդ դրամ է տրամադրվելու առաջնագծի եւ ընդհարապես զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար: «Հաջորդը. Արցախի զինծառայողների բնակարանային խնդիրները լուծելու համար 2.9մլրդ դրամ հատկացնելու որոշման նախագիծն այս պահին գտնվում է շրջանառության մեջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ որոշում է կայացվել նաեւ Արցախի համար ձեռք բերել շտապօգնության 10 մեքենա:
Այնուհետեւ հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական երկու պետությունների կառավարությունների, խորհրդարանների համագործակցությանը, տարբեր ոլորտներում գործակցությանը, Հայաստանում եւ Արցախում տնտեսության առանձին ճյուղերի զարգացման խթանմանը վերաբերող հարցերի:
Վարչապետ Փաշինյանը հանգամանալից անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին հանդիպման համար եւ անդրադարձել «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջիկա անելիքներին: