Մեսրոպ Առաքելյանն ու Արսեն Թորոսյանն անդրադարձել են ՀՖՖ նախագահի վարքագծին
ՔաղաքականԱյսօր՝ 06.11.2019թ. 18:51 ՀՖՖ պաշտոնական կայքում տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի ՀՖՖ նախագահի կողմից նշանակվել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:
Նա գրել է. «Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։
Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է։
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով նաև ՀՖՖ գործկոմի անդամ է, ևս կիսվել է Մեսրոպ Առաքելյանի գրառմամբ և ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից: ՀՖՖ գործկոմի անդամ՝ Արսեն Թորոսյան»:
<iframe src="https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fmesrop.arakelyan%2Fposts%2F2776482389132869&width=500" width="500" height="794" scrolling="no" frameborder="0" allowTransparency="true" allow="encrypted-media"></iframe>