Ձմեռային զորակոչը այս տարի շուտ կսկսվի. «մեղավորը» Ամանորի տոներն են

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու եւ զորացրում կատարելու մասին:

 

Հարցը ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նա նշեց, որ այս տարի որոշվել է զորակոչն սկսել մի փոքր ավելի շուտ՝ դեկտեմբերի 16-ին՝ հաշվի առնելով, որ հունվարի առաջին տասնօրյակում գրեթե զորակոչ տեղի չի ունենում ոչ աշխատանքային օրերի հետ կապված:

 

Իսկ նախապատրաստական աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 14-ից:

 

Փոխնախարարը եւս մեկ նորություն հայտնեց. «Առաջարկել ենք եւ շնորհակալ ենք առողջապահության նախարարության մեր գործընկերներից, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը նախագահելու է ոչ թե զինվորական կոմիսարը, այլ առողջապահության նախարարի տեղակալը»:

 

Իր հերթին առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմի հետ կապված իրենք առարկություն ունեն եւ չեն պատրաստվում համաձայնել այս տեղքով որոշման ընդունմանը:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց որոշումն ընդունել առանց այդ հավելվածի, իհետագայում հավելվածը հստակեցնել եւ ընդունել:

 

Գաբրիել Բալայանն էլ առաջարկեց, որ մինչեւ վարչապետի ստորագրման ներկայացնելը կաշխատեն եւ նոր տարբերակը կներկայացնեն:

 

Որոշումն այդ ձեւով ընդունվեց:

 

Գորիսում տուն է հրդեհվել. Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ Իջեւանում եւ Նոյեմբերյանում ձյուն է տեղում. Սյունիքում մերկասառույց է ու մառախուղ Մեծ Բրիտանիայի վարչապետը մեղադրել է Թուրքիային եւ Ռուսաստանին Լիբիայում պատերազմի մեջ. ԶԼՄ-ներ Պարագվայում բանտից փախուստի է դիմել 75 վտանգավոր հանցագործ Եվրահանձնաժողովի ղեկավարը պատմել է Բեռլինում գագաթնաժողովի շրջանակում Պուտինի հետ հանդիպման մասին Մարտունի քաղաքում այրվել է տան տանիքը Վարչապետը սիրում է շաբաթը մեկ թշնամիներ փնտրել եւ ասել` նրանք են մեղավոր, որ ներդրումներ չկան․ քաղտեխնոլոգ Խոշոր վթար Արագածոտնում. բախվել են մարդատար գազելը, «ԳԱԶ 322132»-ը եւ բեռնատարը. կան վիրավորներ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում Նույն բակում ենք մեծացել, հավասարակշռված անձնավորություն էր․ Սիսակ Գաբրիելյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին Պարկեշտ, ազնիվ մարդ, կիրթ մարդ, թե ինչ կատարվեց, չենք հասկանում. ԱԱԾ տնօրենի տեղակալ Բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին. Արթուր Դավթյանը՝ Կուտոյանի մահվան մասին «Քննություն կանցկացվի՝ կասենք»․ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը` Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու Renault-ն․ Mercedes-ը հայտնվել է դաշտում. կա 6 վիրավոր Սերժ Սարգսյանը մասնակցում է Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին «Շատ ցավալի դեպք է».Դավիթ Շահնազարյան Ընտրվել եմ Համաշխարհային Սկաուտական շարժման Եվրասիա տարածաշրջանի կոմիտեի նախագահ․Բագրատ Եսայան «Մեհրաբադ»-ը ձյան պատճառով դադարեցրել է թռիչքները, Թեհրան-Երևան չվերթը կժամանի կեսժամյա ուշացումով Մսի արտադրության ծավալները նվազել են Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 0.7 տոկոս․Վիճակագրական կոմիտե
website by Sargssyan