Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ» Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան


«Բար­ձի­թո­ղի իրա­վի­ճակ է, «սու­պեր­նա­խա­րա­րու­թյուն­նե­րում» ան­գամ գոր­ծա­ռույթ­նե­րի բաշխ­վա­ծու­թյուն չկա». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ավելի քան հինգ ամիս անց կառավարության կառուցվածքի փոփոխությունը որոշակի խնդիրներ է ստեղծել կառավարման համակարգում: 

Այդ խնդիրների մի մասը տեսանելի դաշտում է, որոնք ակամա փաստում են ոչ տեսանելի հատվածում առկա այն խառնաշփոթային իրավիճակների մասին, որոնք կան հատկապես «սուպերնախարարություններում»: 

Ո՞րն էր սպասելիքը, իրականում ինչի՞ հանգեցրեց փոփոխությունը, որքանո՞վ այն նպաստեց օպտիմալացման, ծախսերի կրճատման՝ ի սկզբանե հայտարարված նպատակների իրականացմանը: 

Հանրային կառավարման մասնագետ Սիրանուշ Սերոբյանը համադրում է մինչ այս հայտարարված նպատակներն ու խոսում այն վերջնարդյունքի մասին, որն այսօր առկա է կառավարման համակարգում: 

«Որպես նախարարությունների միացման հիմնական նպատակ՝ սկզբում նշվում էր օպտիմալացման գաղափարի մասին: 17 նախարարություն ունենալու իմաստը չէին գտնում, ըստ որի՝ սկսեցին մեկի ձեռքում կենտրոնացնել մի քանի նախարարություններ, որի արդյունքում ստեղծվեցին նաև, այսպես կոչված, սուպերնախարարություններ: 

Իրականությունն այն է, որ ինչպես երկրի ղեկն է կենտրոնացած մեկի ձեռքում, այնպես էլ նախարարություններում է: 

Այս ամենը տանում է մի վիճակի, երբ մենք պարզապես վերացնում ենք մասնագիտական կառույցները: Սպորտի նախարարությունը պետք է զբաղվեր սպորտի, մշակույթինը՝ մշակույթի, կրթությանը՝ կրթության հարցերով, բայց հիմա այդ ոլորտների բոլոր գործառույթներն իրականացվում են մեկ անձի ձեռքով: 

Այսինքն, մենք գերկենտրոնացնում ու արժևորում ենք մեկին՝ տալով իրեն բազմապիսի գործառույթներ: Այդուհանդերձ, հաշվի առնելով ոլորտային հիմնախնդիրները, որոնք չափազանց շատ են, կարող ենք շեշտել, որ մեկ նախարարությունն ի զորու չէ նմանատիպ գործառույթներ իրականացնել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց մասնագետը: 

Ս. Սերոբյանն ընդգծեց, որ այստեղ հարցը ձևական բնույթը չէ, հետևանքները պետք է դիտարկել խորքային տեսանկյունից. 

«Մենք այսպիսով ավիրում ենք մեր կրթության և գիտության համակարգը, մշակույթը, սպորտը ու մի շարք այլ ոլորտներ, որովհետև մենք յուրաքանչյուր բնագավառի առումով մասնագիտական մոտեցում չենք ունենում: 

Ունենում ենք մի իրավիճակ, երբ կայացվում են մակերեսային որոշումներ՝ չխորհրդակցելով որևէ մասնագետի հետ: 

Այս բոլոր խնդիրները հանգեցնում են նախարարությունների գերկենտրոնացմանը, որի պարագայում մարդիկ նույնիսկ չեն էլ կարդում, թե ի՞նչ է գրված որոշման մեջ, և ստորագրում են այն: 

Սա է խնդիրը, որ մեկ անձի որոշումից, քմահաճույքից կախված՝ նախարարություններում ևս բարձիթողի իրավիճակ է տիրում»: 

Մեր զրուցակցի խոսքով, ի սկզբանե հայտարարված նպատակը, ըստ որի՝ պետք է օպտիմալացում լիներ, ծախսեր կրճատվեին, ժամանակի ընթացքում խեղաթյուրվեց:

«Ի՞նչ տրամաբանության մեջ է տեղավորվում հայտարարված ռացիոնալացումը, ծախսերի նվազեցումը, երբ գաղտնի ձևով բարձրացվում են նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը: Եթե ծախսերը կրճատում ենք, որ որակ ստանանք, բայց արդյունքում հակառակն է ստացվում, այսինքն, որակ չենք ստանում, բայց ծախսերն ավելանում են, ապա այս ամենը չի բերելու սահմանված նպատակին: 

Եթե նպատակը օպտիմալացումն է, ապա այն պետք է լիներ ըստ ոլորտների և համապատասխան կադրերի մասնագիտացման: 

Որպես հանրային կառավարման մասնագետ, կողմ եմ օպտիմալացմանը, բայց այն արդյունավետ է աշխատում միայն այն դեպքում, երբ դրան զուգահեռ բարձրանում է որակը, և ոլորտին խորը տիրապետող մասնագետներ են բերվում: 

Մեր պարագայում ոչինչ չարվեց, պարզապես մի նախարարությունը կցվեց մեկ այլ նախարարության»,-ասաց նա՝ շեշտելով, որ կա նաև որակյալ կադրերի խնդիր:

«Եթե կադրն իր տեղում չէ, հետևաբար, նրանցից արդյունքներ ակնկալելն անիմաստ է: Մեզ մոտ ստացվեց այնպես, որ պաշտոնի նշանակվեցին «քայլողները»: 

Իսկ օպտիմալացման գնալուց առաջ իրականում առնվազն 3-4 ամիս պետք է լավագույնս ուսումնասիրվեր, մոնիթորինգ ու գնահատում իրականացվեր նախարարություններում, համաձայն որի՝ հնարավոր կլիներ որոշել՝ այս բաժինն անհրաժեշտ է, թե ոչ, այս մասնագետը անհրաժեշտ է, թե ոչ, և որոնք են նրա գործառույթները: 

Նախ՝ պետք էր ապահովել համապատասխանությունը, որակյալ մասնագետներով համալրել կամ վերապատրաստել առկա մասնագետներին: 

Միայն այդ դեպքում օպտիմալացումն արդարացված կլիներ: Բայց մեզ մոտ «սուպերնախարարություններում» անգամ գործառույթների բաշխվածություն չկա:

Հիմա կան նախարարություններ, որոնք ոչ միայն որևէ ոլորտային խնդիր չեն լուծում, այլ ավելին՝ իրենց գործունեության հետևանքով խնդիրները բազմապատկվել են: Սա օպտիմալացում չէ, այլ ընդամենը կադրային, այսպես կոչված, փոփոխություններ: 

Օպտիմալացում եզրույթի տակ ոչ միայն չկրճատվեցին նախարարությունների գործառույթները, այլ անգամ որոշ գործառույթներ ավելացվեցին: 

Ոչ մի գլոբալ փոփոխություն չեղավ, մեկը մեկին կցվեց, մի քանիսն էլ կրճատվեցին, ուրիշ՝ ոչինչ»,-հավելեց Ս. Սերոբյանը՝ ընդգծելով, որ պետական կառավարումը հիմնվում է կառավարության գործունեության վրա, որի մեջ ընդգրկված են նախարարությունները:

«Երբ նախարարությունների օղակը լավ չի աշխատում, երբ նախարարությունների միջև փոխհամաձայնություն չկա, հստակ նպատակներ, ծրագրեր ու պլաններ դրված չեն, ապա այս իրավիճակը կառավարման լուրջ խնդրի է տանելու: 

Նախարարությունների նման գործունեությունը հարվածի տակ է դնում պետական ամբողջական կառավարումը, որովհետև բոլոր համակարգերը փոխկապակցված են: 

Մեկի թուլությունը կամ մեկի անորոշությունը տանելու է մյուսի անորոշությանը: 

Երբ դատականի, օրենսդիրի ու գործադիրի միջև բալանսը խախտվում է, երբ դրանցից մեկն ավելի գերիշխող է դառնում, ապա խնդիր ենք ունենում, ինչն իր հերթին շղթայական ազդեցություն է ունենալու: Եթե կառավարման մարմինները ճիշտ տեղում են, ապա կունենանք դրական արդյունք, բայց այսօր պատկերը հակառակն է:

 Մենք գործ ունենք անորոշության, տարերայնության հետ: Գործ ունենք նաև ոչ ճիշտ, ոչ գրագետ ու ոլորտին չհամապատասխանող կադրերի և սխալ կառավարման գործընթացի հետ: 

Մեկը մեկի հետ չի խորհրդակցում, բայց չէ՞ որ պետք է մի նախարարությունն իմանա, թե մյուսն ինչ է անում: Նախարարությունները կցվել են իրար, որ համատեղ աշխատանք լինի, բյուջեն տնտեսվի, բայց ամեն մեկն իր համար է աշխատում: Իրականում այստեղ գործելաոճի խնդիր կա: Մեկի ձեռքում իշխանության կենտրոնացումը տարվել է նաև կառավարման այլ համակարգեր, նախարարությունների շրջանակ, որտեղ ևս առանց քննարկումների որոշումներ են կայացնում»: 

Ս. Սերոբյանի դիտարկմամբ, կառավարման համակարգի աշխատանքը խաթարվում է, մինչդեռ պետք է լուծվեին համակարգային խնդիրները: 

«Ակնառու ծախսեր են քննարկման առարկա դառնում. ինքնաթիռ, աշխատավարձեր, պարգևավճարներ և այլն: Անիմաստ, ոչ պիտանի ծախսեր են իրականացվում: 

Այս ամենը զայրացնում է հանրությանը, որովհետև ժողովուրդը հիմա սոցիալական ծանր իրավիճակում է, իսկ նախարարը մեկուկես միլիոն աշխատավարձ է ստանում այն դեպքում, երբ չի լուծվել ոլորտային որևէ խնդիր, երբ ոչինչ չի արվել: 

Նորմալ չէ, երբ պետական պաշտոնատար անձանց աշխատավարձերը կտրուկ բարձրանում են, բայց ժողովրդի կենսամակարդակը նույնն է մնում: Խնդիրն այն է, որ հասարակության ու պաշտոնյաների միջև պատնեշ կա: 

Մենք էլ ենք գիտակցում, որ նրանց լիազորել ենք գործառույթ իրականացնել, բայց նրանց աշխատավարձերի կտրուկ բարձրացումը ոչնչի դիմաց անընդունելի է: 

Մենք շատ լուրջ խնդիր ունենք ծախսերի տեսանկյունից: Աբսուրդային ծախսեր կան, որոնք աչք են ծակում: 

Այստեղ ոչ միայն թափանցիկության, այլև խելամիտ ծախսերի հարց կա: 

Գոյություն ունի բարեկեցության պետության մոդել, ըստ որի՝ պետական ծախսերը ևս հասցված են նվազագույնի, բյուջեից ընդամենը 3-4 տոկոսն է տրամադրվում ամբողջ կառավարման գործընթացն իրականացնելուն, իսկ մնացածն ուղղում են ոլորտային ծրագրերի իրականացմանը: 

Բայց մեր երկրում բյուջեի մեծ մասը ծախսվում է պետական ապարատի վրա: Խնդիրն այն է, որ ծախսերն իրականացվում են անկախ ամեն ինչից, իսկ պաշտոնյաները քմծիծաղով ու հեգնանքով պատասխաններ են տալիս «բա նախկին ինքնաթիռով գնա՞» տրամաբանության մեջ: 

Նմանատիպ ծախսերն անտրամաբանական են»,-ասաց մեր զրուցակիցը: 

Խոսելով նաև 2020թ. բյուջեով նախատեսված հաստիքային միավորների ավելացման հնարավորության մասին՝ Ս. Սերոբյանը նկատեց. 

«Նախ հարց է, թե ինչի՞ հաշվին են ավելանում հաստիքները: Սա ենթադրում է նաև պետական ապարատի ծախսերի աճ: 

Սա նույն անտրամաբանական որոշումների համատեքստում է: Երկրում լուրջ խնդիրներ կան, բայց մենք անընդհատ կառավարիչներ եք ավելացնում:

Ո՞րն է կառավարողների քանակն ավելացնելու իմաստը, երբ ուղղակի կարելի է գործ անել: 

Իհարկե, կադրերը թարմացնելը դրական է, բայց քանի որ այս իշխանությունները ամեն մի լավ բան խեղաթյուրում են, չեմ կարծում, որ ծախսերի ու հաստիքների ավելացումը որևէ դրական տեղաշարժ կտա կառավարման համակարգին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ