ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Լուվրն առա­ջին ան­գամ հա­սա­րա­կու­թյան հա­մար բա­ցել է իր դռնե­րը որ­պես ազ­գա­յին գե­ղար­վես­տա­կան թան­գա­րան

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Ուրբանիզմի համաշխարհային օր, Ռադիոլոգիայի համաշխարհային օր, ՈՒՀԱ-ի միջազգային օր, Ղըրղըզստան՝ Պատմության և նախնիների հիշատակի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1912– տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բացումը: 

1914 – ծնվել է նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը: 

1918 – ծնվել է հայ խորհրդային կոմպոզիտոր, դաշնակահար և երաժիշտ Գայանե Չեբոտարյանը: 

1932 – ծնվել է բուսաբան Վլադիսլավ Աղաբաբյանը: 

1949 – ծնվել է համաճարակաբան, գիտնական Սիրանույշ Աղաջանյանը: 

1968 – ծնվել է քաղաքական և պետական գործիչ Արթուր Բաղդասարյանը: 

1969 – ծնվել է քանդակագործ Տիգրան Հովումյանը: 

1987– վախճանվել է դրամատուրգ, թատերագետ, դերասան Արարատ Բարսեղյանը: 

2000 - Ֆրանսիայի Սենատն ընդունել է 1915 թվականի հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: 

2004-Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գորիկ Հակոբյանը նշանակվել է Հայաստանի կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրեն: 

2008- ձերբակալվել է Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը:

2012-կայացել է Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը, նախատեսվել է այն շահագործման հանձնել 5 տարվա ընթացքում: 

2013- մեղադրանք է առաջադրվել Շանթ Հարությունյանին՝ ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար։ 

2016- հիմնանորոգումից հետո վերաբացվել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը:

ԱՇԽԱՐՀ

30 –ծնվել է Հռոմի կայսր Ներվան: 

1280 – վախճանվել է գերմանացի փիլիսոփա Ալբերտ Մեծը: 

1519– իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը մտել է Տենոչտիտլան:

1520 –սկսվել է Ստոկհոլմյան «արյունային բաղնիքը»՝ մասսայական մահապատիժները: 3 օրվա ընթացքում դանիական թագավոր Քրիստիան 2-րդի հրամանով որպես հերետիկոսներ մահապատժի են ենթարկվել հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ եպիսկոպոսներ, պետական ծառայողներ, մեծահարուստներ և այլն: 

1622 – ծնվել է Շվեդիայի թագավոր Կառլ 10-րդ Գուստավը: 

1656– ծնվել է անգլիացի աստղագետ և երկրաֆիզիկոս Էդմունդ Հալլեյը, որի անունով անվանվել է Հալլեյի գիսավորը: 

1674– վախճանվել է անգլիացի բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Ջոն Միլթոնը:

1793 - Լուվրն առաջին անգամ հասարակության համար բացել է իր դռները որպես ազգային գեղարվեստական թանգարան: 

1832 –ծնվել է վրացի գրող, իրավաբան և քաղաքական գործիչ Իլ յա Ճավճավաձեն: 

1889– Մոնտանան դարձել է ԱՄՆ-ի 41-րդ նահանգը: 

1895 -էլեկտրականության հետ փորձեր կատարելիս Վիլհելմ Ռենտգենը հայտնաբերել է ճառագայթներ, որոնց անվանել է X ճառագայթներ, հետագայում գիտնականները այդ ճառագայթները վերանվանել են նրա անունով՝ ռենտգենյան ճառագայթներ: 

1903 – Հոլանդիայում հայտնագործել են էլեկտրասրտագիրը՝ էլեկտրոկարդիոգրաֆը: 

1916 – ծնվել է խորհրդային հայտնի դերասան Զինովիյ Գերդտը: 

1923 -Մյունխենում տեղի է ունեցել «գարեջրային ապստամբությունը», որի ժամանակ Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը փորձել է զավթել իշխանությունը: 

1935– ծնվել է ֆրանսիացի ճանաչված դերասան Ալեն Դելոնը: 

1946 – ծնվել է հոլանդացի նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Գուս Հիդինգը: 

1953-վախճանվել է ռուս արձակագիր և բանաստեղծ Իվան Բունինը: 

1961– եթեր է հեռարձակվել ՈՒՀԱ-ի (ուրախների և հնարամիտների ակումբ) առաջին հաղորդումը: 

1998- վախճանվել է ֆրանսիացի կինոդերասան Ժան Մարեն:

Կամո Խաչիկյան

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը Մանկավարժական համալսարանում բացվել է Չինական մշակույթի կենտրոն Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին Արփինե Հովհաննիսյանը խնդրանքով դիմել է ՍԴ դատավորներին Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀԴՄ չխփելու համար ներում չի լինելու․ Նիկոլ Փաշինյան Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ Դոլարը, եվրոն, ռուբլին թանկացել են Եղանակը՝ Հայաստանում Ռուբեն Թաթուլյանի ծննդյան արարողությունն անցել է ջերմ մթնոլորտում և առանց որևիցե միջադեպի Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջ Հայտնի է Լուժկովի մահվան պատճառը Դեմ քվեարկած պատգամավորը ինչպես կնայի քաղաքացիների աչքերին, որոնք ծխելու պատճառով տառապելու կամ մահանալու են․ Արսեն Թորոսյան Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր Մի Մանվել Գրիգորյան եք բռնել, մի Ռոբերտ Քոչարյան, էս երկրում էլ օլիգարխ չկա՞. Գորգիսյան «Վույ–վույ–վույ, աման–աման, մի հատ գտեք էլի ձեզ». Արարատ Միրզոյանը՝ «Լուսավոր Հայաստանին» Հայաստանին զենք մատակարարող «ORSIS» -ը հանվել է սև ցուցակից Կցանկանամ, որ ծխախոտի գինը տարեցտարի բարձրանա. Հրաչյա Հակոբյան Մահացել է Յուրի Լուժկովը Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը (տեսանյութ)
website by Sargssyan