Նախագահի հրամանագրերով նշանակվել են Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ
ՔաղաքականՆախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Դանիել Մխեյանն ու Արմինե Մելիքսեթյանը նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Նախագահը հիմք է ընդունել Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի ԲԴԽ-73-Ո-167 և ԲԴԽ-73-Ո-168 որոշումներով ներկայացված առաջարկությունները։