Վեճ և կրակոցներ «Թալին» ՋՕԸ-ում՝ ՀԱԿ անդամ Սափեյան եղբայրների մասնակցությամբ

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի «Թալին» ՋՕԸ-ում այսօր՝ նոյեմբերի 7-ին, միջադեպ է տեղի ունեցել։

NEWS.am-ին ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 12.00-ի սահմաններում ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ջրօգտագործողների ընկերության վարչական շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։ «Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելով, որ մի քանի անձի միջև վեճ է տեղի ունեցել, և, ըստ նախնական տեղեկությունների` մասնակիցներից մեկը հրացանով կրակոցներ է արձակել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական հրացանի կրակված փամփուշտի մասեր։ Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով որևէ անձ չի տուժել։ Ոստիկանության Բաղրամյանի բաժնում նախապատրաստվում են նյութեր»։

Անդրանիկ Սափեյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին գնում է ոստիկանության բաժին, մեկնաբանություն տալ չի կարող։

Նշենք, որ ըստ 168․am–ի տեղեկությունների՝ գրասենյակ են ներխուժել Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) անդամ  Սափեյան եղբայրներն՝ իրենց որդիներով, ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ: Վիճաբանություն է սկսվել, ծեծուջարդ, կրակոց է հնչել: Կրակել են ՋՕԸ-ի աշխատակիցներից մեկի ուղղությամբ: Մինչև ոստիկանության ժամանելը, ըստ 168.am-ի աղբյուրի, Սափեյանները փախել են:

 
Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ Դիեգո Կոստան չի խաղա մի քանի ամիս Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Բնակարաններ՝ աղետի գոտու մի շարք ընտանիքների. կառավարությունը հաստատեց նախագիծը ԶՈՒ-ում մարտավարամասնագիտական զորավարժություն եւ վարժանքներ են անցկացվել ԵԱՀԿ պատվիրակության և ԵՄ գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկվել են շարժական պարեկային ծառայության կազմավորման հարցը Առևտուրը շարունակվում է և հերթական անգամ մեր ազգային շահերի հաշվին. Շարմազանով Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. սկիզբը «Հպարտ եմ, որ իր նման աղջիկ եմ լույս աշխարհ բերել». այսօր Մարիամ Փաշինյանի ծննդյան օրն է Մշակույթը սկսվում է համայնքից. «Օկտավան» միավորում է մարզերի արվեստասերներին ու արվեստագետներին Հայ լրագրողները կայցելեն Բաքու, թե՞ ոչ․ ԱԳՆ-ն պարզաբանում է Լևանդովսկին «Բավարիա»-ի ամսվա լավագույն խաղացողն է` ռեկորդով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը ՀՀ-ին տրամադրում է 45,8 մլն եվրոյի բյուջետային վարկ Սպիտակ տան մոտ բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ Էրդողանի այցի Մոսկվայում գնդակահարել են հայ մարզիկի. Աշոտ Բոլյանը ՀՀ քաղաքացի էր «Քուչեքում պպզածները» երեխաների ուշադրությունը չպետք է գրավեն․ Փաշինյան (տեսանյութ) Կրակոցներ՝ Էջմիածնում. Սբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում. Mercedes-ը հայտնվել է կրակահերթի տակ, կա վիրավոր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը սահմանադրական է ճանաչվել Հայաստանի ոգու մի մասնիկ Կամչատկայում ՀՅԴ երիտասարդները բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի առջեւ (ուղիղ)
website by Sargssyan