Համեղ թեյ, որն ազատում է այտուցներից, ավելորդ քաշից և պաշտպանում սիրտը հիվանդություններից
LifestyleԱյս հրաշք թեյը իսկապես կարող է օգնել յուրաքանչյուրին, ով ուզում է նիհարել , քանի որ այն արագացնում է ճիշտ սննդակարգի և վարժությունների էֆեկտը և ազատում կոնքերի հատվածում առաջացած ճարպից։
Սա շատ արդյունավետ ըմպելիք է, որը օգնում է ազատվել ավելորդ քաշից։ Այն ունի միզամուղ էֆեկտ, որի շնորհիվ նաև պայքարում է օրգանիզմում հավաքված ավելորդ հեղուկի դեմ։
Օգնում է ստամոքսի կանոնավոր աշխատանքին և օգնում վերացնել ճարպերը
Այս թեյի կանոնավոր օգտագործումը օգնում է․
մաքրլ լյարդը և երիկամները, կարգավորել շաքարի մակարդակը արյան մեջ և վերահսկել դիաբետի ախտանշանները, պայքարել վատ տրամադրության և դեպրեսիայի դեմ,
վերահսկել արյան բարձր ճնշումը։
Բաղադրիչներ
4 չորացրած բաղրջուկի ծաղիկներ (կամ 1 ճաշի գդալ մանրացրած բաղրջուկի ծաղիկներ), 1 լիտր ջուր, 1 թեյի գդալ դարչին,
2 պճեղ սխտոր։
Պատրաստումը
Եռացրեք մեկ լիտր ջուր։
Երբ այն սկսի եռալ, ավելացրեք բաղադրիչները և թողեք ևս 3 րոպե։ Ծածկեք կափարիչով և թողեք սառի 10-20 րոպե և թրմեք։
Խորհուրդ է տրվում օգտագործել այս թեյը օրեկան 1 բաժակ և աստիճանաբար ավելացնել քանակը հասցնելով օրեկան 3 բաժակի։
Խմեք այս թեյը սնունդ օգտագործելու միջակայքում, հատկապես երբ ուզում եք քաղցրավենիք կամ այլ վտանգավոր ուտելիք ուտել։ Այն կխաբի ձեր օրգանիզմին, ստիպելով զգալ հագեցածություն։
Փորձեք չավելացնել թեյի մեջ քաղցրացնող միջոցներ։
Խուսափեք շատ մեծ քանակությամբ աղի օգտագործումից, քանի որ այն հեղուկի կուտակում է առաջացնում։
Օգտագործեք համեմունքներ, ինչպիսիք են մաղադանոսը և հազրեվարդը։ Մի կերեք չափից շատ ռաֆինացված ածխաջրեր (սպիտակ բրինձ, հաց, մակարոններ, նախուտեստներ պատրատված սպիտակ ալյուրով)։
Փորձեք օգտագործել կանաչու բոլոր տեսակները, որոնք ստիպում են ձեզ ավելի շատ հագեցած զգալ։
Որպես կանոն, թեյը չունի բացասական ազդեցություններ։ Սակայն հիպերտոնիայով տառապող, հղի կամ կրծքով կերակրող կանանց խորհուրդ չի տրվում օգտագործել թեյը, առանց բժկի հետ խորհրդակցելու։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: