ՀՀ ԱԺ հանձնաժողովում քննարկել են Ջրի ազգային խորհրդի լուծարման հնարավորությունը

Օրինագծերի փաթեթով առաջարկվում է ցրել Ջրի ազգային խորհուրդը։ Այս մասին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության խորհրդարանական մշտական հանձնաժողովում, երկրորդ ընթերցմամբ Ջրային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, նոյեմբերի 8-ին ասաց Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նախարարը, մասնավորապես, նշեց, որ խորհրդի լիազորությունները կդրվեն շրջակա միջավայրի նախարարության վրա։ Նա նաեւ հիշեցրեց, որ խորհրդի խնդիրների մեջ էր մտնում ջրային ռեսուրսների կառավարունը, այդ թվում, փոքր հէկերի եւ Արարատյան հովտի արտեզյան հորերի օգտագործման դեպքում ոռոգման ջրի օգտագործման թույլտվություն տալը։

Մինչդեռ, նախարարի խոսքով, երկրի կառավարության կողմից արդեն հաստատվել են ջրային ռեսուրսների կառավարման պլանները, ինչն, ըստ էության, հանգեցրել է խորհրդի կողմից իր գործառույթների եւ այն դերի կորստին, որը նա կատաել է մի քանի տարի։

Նշենք, որ խորհուրդը գլխավոր խորհրդակցական մարմինն էր ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում, իսկ կառույցի ղեկավարն ի պաշտոնե Հայաստանի վարչապետն էր։

Օրինագիծն արդեն երկրորդ անգամ ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

«Պարոն վարչապե՛տ, երկրիդ գիտնականները մնացել են լուսանցքում. մեր աշխատավարձն էլ դարձրեք 1,5 մլն»․ ԵՊՀ դասախոս Ջոկովիչը պարտվել է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Ահաբեկչությունների շարք Փարիզում, երկրաշարժ՝ Հայաստանում Կենդանակերպի որ նշանների տակ ծնվածները որտեղ են սիրում հանգստանալ ձմռանը Դիլիջանի անտառում հրդեհ է բռնկվել. 5 ժամ է պահանջվել այն մարելու համար (ֆոտո) «Անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան». ինչո՞ւ են տեղի ունենում նման ճնշումներ Ուսանողները եւ ՀՅԴ երիտասարդները իրազեկման հերթական երթով շարժվում են նախարարությունների շենք (ուղիղ) Որքանո՞վ են նվազել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի դրամական միջոցները. «Փաստ» Երբ քաղաքացու ձայնը լսելի է. «Փաստ» Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ «Կա՛մ պաշտոնյաներն իրենց տեղում չեն, կա՛մ էլ սա հատուկ է արվում». պահանջում են գիտության ֆինանսավորման ավելացում. «Փաստ» Մշտական բնակչության թվաքանակը 22 100-ով պակասել է. ինչպիսի՞ն է վերջին երեք տարիների դինամիկան. «Փաստ» Հանրության դժգոհությունների՝ աճող ձնագնդից կարող են խուսափել միայն մի դեպքում. «Փաստ» Ինչ-ինչ նպատակներով շրջանառության մեջ դրված միֆերը չեն կարող երկար կյանք ունենալ. «Փաստ» «Արտաքին քաղաքականության մասով ընդհանրապես պատկերացումներ չունեն». «Փաստ» Փաշինյանի վարկանիշը կտրուկ նվազել է. իշխանությունն անհանգստացած է. «Փաստ» Նոր հի՞նը, թե՞ հին նորը. «Փաստ» Հրայր Թովմասյանի դեմ կեղծ ցուցմունք տված Ալվարդ Մելքոնյանին մեղադրանք կառաջադրվի՞. «Փաստ» Նախագահ Արմեն Սարգսյանը կընդունի «Կամք» շարժման անդամներին Սասուն Միքայելյանը չի միացել «Ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի» ստորագրահավաքին
website by Sargssyan