Հակի թելից կախված 13-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. կոմայի մեջ է

Հակի թելից կախված 13-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է: Նրան «Վարդենիս» բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևան: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց ԲԿ-ի հերթապահ բժիշկը՝ նշելով, որ երեխային տեղափոխել են «Արաբկիր» հիվանդանոց, որտեղից առավոտյան տեղեկացել են, որ երեխան շարունակում է գտնվել կոմայի մեջ:

 

«Երեխան անգիտակից վիճակում է, միացված է շնչառական ապարատին»,- մեզ հետ զրույցում փոխանցեցին «Արաբկիր» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից:

 

Վարդանիսի համայնքապետ Արամ Մելքոնյանն էլ մեզ հետ զրույցում ընտանիքի մասին միայն դրական արտահայտեց. «Շատ լավ ընտանիք է, լավ ընտանիքի երեխա է, իր հոր հետ ենք մեծացել: Ընտանիքը ոչ մի խնդիր չի ունեցել»,- ասաց համայնքապետը:

 

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ դեպք՝ համայնքապետը դժվարացավ ասել. «Քանի որ քաղաքում չեմ, միայն հեռախոսով եմ տեղեկություն ստանում, վաղը կգնամ Վարդենիս ավելի մանրամասն կհասկանամ՝ ինչ է կատարվել»,- նշեց նա:

 

 

 

Մեր տեղեկություններով, երեխան՝ Ս. Զաքոյանը, Վարդենիս քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ է: Տատիկն էլ «Վարդենիս» ԲԿ-ում վիրաբուժական բաժնում հավաքարար է աշխատում:

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ նոյեմբերի 8-ին պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17:40–ի սահմաններում, երեխայի պապը՝ 64-ամյա Ս. Զ.-ն, թոռանը նկատել է իրենց բակում՝ երկաթյա աստիճանավանդակի վերնամասում նախկինում պատրաստված գառ մաշկելու համար նախատեսված հակի թելից կախված վիճակում, թելը արագ կտրել է և ահազանգել Վարդենիսի հիվանդանոց: 2 ժամից ավելի բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո՝ հաջողվել է փրկել երեխային:

 

Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքը՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով (տեսանյութ) Կրթությունը վահան է․ Արայիկ Հարությունյան ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Կուբայի ՆԳՆ ղեկավարի նկատմամբ Մեծ Մանթաշում 400 հակ անասնակեր է այրվել (ֆոտո) «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին «Մանչեսթեր Սիթին» կփորձի ձեռք բերել «Բավարիայի» կիսապաշտպանին Լուկաշենկոն իր թեկնածությունը կառաջադրի Բելառուսի նախագահական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) 2020-ի բյուջեի նախագիծը խեղճուկրակ նախագիծ է, զուրկ որևէ տրամաբանությունից. Վարդան Բոստանջյան Արմավիր ՔԿՀ-ում 21-ամյա կալանավոր է ինքնասպան եղել Դուք օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին.նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ ռազմական բժիշկներին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաաք Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսանողներին Նիկոլ Փաշինյանը Նոր Կտակարանի իր սիրած հատվածն է հրապարակել Բանգլադեշում գազատարի պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններին Ողբերգություն Սան Դիեգոյում. տղամարդը կրակել է երեխաների եւ կնոջ վրա, ապա ինքնասպան եղել
website by Sargssyan