ԲՀԿ-ի թեկնածուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կլինի Նարեկ Համբարձումյանը

ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

ԱԺ <<Բարգավաճ Հայաստան>> խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում պաշտոնապես առաջադրելու է Նարեկ Գագիկի Համբարձումյանի թեկնածությունը: Նարեկ Համբարձումյանը ծնվել է 1984թ-ի մարտի 5-ին՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, 1990-2000թթ. սովորել է Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցում: 2000-2004թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, 2004-2006թթ.-ին ծառայել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում, 2006-2008թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում: Նարեկ Համբարձումյանը 2009-2013թթ.-ին զբաղեցրել է ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում քննիչի, այնուհետև ավագ քննիչի պաշտոնը, 2013-2014թթ. զբաղեցրել է ՀՀ Ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչի պաշտոնը, 2014-2018թթ-ին՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնը: 2018-2019թթ. աշխատել է <<ԳԼԱՆԺ ԱԼԿՈ>> ՍՊԸ-ում՝ որպես ֆինանսական գծով փոխտնօրեն: Մասնագիտական գործունեության ընթացքում մասնակցել է Հայաստանում և արտերկրում կազմակերպված մի շարք սեմինարների և թրեյնինգների՝ կիբերհանցագործությունների և փողերի լվացման արդի հիմնահարցերի վերաբերյալ: Արժանացել եմ մի շարք խրախուսանքների , պարգևատրվել է մեդալով:
Ունի Արդարադատության մայորի կոչում:
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին ԱԺ-ն ընտրում է փակ գաղտնի քվեարկությամբ:

Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքը՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով (տեսանյութ) Կրթությունը վահան է․ Արայիկ Հարությունյան ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Կուբայի ՆԳՆ ղեկավարի նկատմամբ Մեծ Մանթաշում 400 հակ անասնակեր է այրվել (ֆոտո) «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին «Մանչեսթեր Սիթին» կփորձի ձեռք բերել «Բավարիայի» կիսապաշտպանին Լուկաշենկոն իր թեկնածությունը կառաջադրի Բելառուսի նախագահական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) 2020-ի բյուջեի նախագիծը խեղճուկրակ նախագիծ է, զուրկ որևէ տրամաբանությունից. Վարդան Բոստանջյան Արմավիր ՔԿՀ-ում 21-ամյա կալանավոր է ինքնասպան եղել Դուք օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին.նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ ռազմական բժիշկներին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաաք Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսանողներին Նիկոլ Փաշինյանը Նոր Կտակարանի իր սիրած հատվածն է հրապարակել Բանգլադեշում գազատարի պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններին Ողբերգություն Սան Դիեգոյում. տղամարդը կրակել է երեխաների եւ կնոջ վրա, ապա ինքնասպան եղել
website by Sargssyan