2020թ. գարնանը կշահագործվի Կապանի օդանավակայանը, չնայած վնասով կաշխատի

Կապանի օդանավակայանը նախատեսվում է շահագործել  2020 թվականի գարնանից: Մոտ 2 կիլոմետր երկարությամբ թռիչքուղին արդեն պատրաստ է, իսկ չվերթներ կիրականացնի 19 տեղանոց լեհական Let L-410 ինքնաթիռը։

«Մեր հաշվարկով, եթե եղանակային պայմանները թույլ տան, ապա ինքնաթիռը կարող է մեկ օրում 4 անգամ թռիչք իրականացնել դեպի Երևան ու վերադառնալ Կապան: Ցավոք, նախնական տարբերակով  կարող ենք միայն դեպի Երևան թռիչքներ իրականացնել, քանի որ այս պահին, բացի «Զվարթնոց» օդանավակայանից և Գյումրիի օդանավակայանից Հայաստանում չեն կարող լինել այլ միջազգային օդանավակայաններ»,- ասաց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը:

Նա նշեց, որ այդ ամենով հանդերձ՝ իրենք օդանավակայանը նախագծել, կառուցել և սերտիֆիկացնում են միջազգային օդանավակայանի պահանջներին համապատասխան. «Հույս ունենք, որ մի օր այդ արգելքը կվերանա և Կապանը նույնպես միջազգային օդանավակայան կունենա: Ուզում եմ նշել, որ օդանավակայանը կառուցումը բարդություններ ունի, քանի որ զուտ շինարարություն, շինարարական կառույց չէ, այլ՝ հատուկ օբյեկտ է, անցնում է հատուկ սերտիֆիկացումներ, փորձաքննություններ»: 

 

Ամբարյանը ընդգծեց, որ նախագծման, մտահղացման և իրականացման բոլոր փուլերում ամբողջ ծավալով ֆինանսավորումը իրականցրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը. «Նախահաշվային արժեքը 2,3 միլիարդ դրամ է, որից մոտ 2 միլիարդը իրացված է: Օդանավակայանը տնտեսապես շահավետ չի լինելու, վնասով է աշխատելու: Վնասն իր վրա է վերցնելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Նաև սոցիալական ծրագրերի շրջանակում, կոմբինատը առանձին սոցիալական խմբերի սուբսիդավորելու է»:

Ըստ Ամբարյանի՝ տոմսը կարժենա մոտ 40 հազար դրամ, որը  ներառելու է նաև վերադարձի գինը. «Սա մեզ համար սոցիալական պրոեկտ է, որն ուղղված է մարզում կյանքի բարելավմանը, ակիվացմանը, տուրիզմի զարգացմանը: Սա բիզնես ձեռնարկ չէ և շահույթ չի հետապնդում: Օդանավակայանը  նաև ստարտեգիական կարևոր նշանակություն կարող է ունենալ, քանի որ Սյունիքը ավելի կմոտեցնի Երևանին»:

 

Նա նաև նշեց, որ օդանավակայանում հիմնական աշխատանքներն  արդեն ավարտվել են և գտնվում է վերջնական՝ հարդարման փուլում. «Բայց կան գործընթացներ, որոնք շինարարական չեն: Քաղաքացիական ավիացիայի վարչության մասնագետների կողմից մեր օդանավակայանը անցնում է փորձաքննություններ, ստուգումներ և համապատասխան ընթացակարգեր: Օդաչուներն առանձին որակավորում են անցել, տեխնիկները՝ առանձին: Այդ գործընթացները ունեն բնական, ընդունված ժամկետներ, որոնք չենք կարող արագացնել»: 

Սյունիքի օդանավակայանի տնօրենը Կարեն Վարդանյանի խոսքով՝  օդանավակայանի կառուցվածքի շուրջ քննարկումներ են ընթանում, որի հաստատումից հետո կսկսեն անձնակազմի հավաքագրումը. «Այդ մարդկանց կգործուղենք Երևան, անցնելու համապատասխան սերտիֆիկացում և դասընթացներ, որից հետո տեղի կունենա օդանավակայանի շահագործումը: Ենթադրվում է, որ 20-ից ավելի մարդ կարող է մեզ մոտ աշխատել: Օդանավակայանը 1 ժամում կարող է սպասարկել մոտ 100 հոգու»:

 

Օդանավակայանի վերակառուցումն իրականացնում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։

Լուսինե Մարդոյան

 

 

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության 1-ին փուլում, նախնական տվյալներով, հաղթում է Սահակ Մաշալյանը Պատվերով համերգ չի. Փաշինյանը` Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին «Այսօր փոթորիկ է լինելու. «Առաջին տիկինների ծնկների» միջազգային պրոտոկոլն ենք «ուսումնասիրելու»․ Աննա Հակոբյան Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի արձագանքներին Ընդունվեց ծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու օրինագիծը Մահվան ելքով վրաերթ` Երևանում. վարորդը դիմել է փախուստի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացնող օրինագիծը ՈՒՂԻՂ. Վարչապետը, նախագահն ու բարձրաստիճան պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդում են Առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք. Գագիկ Սուրենյան Օրվա խորհուրդ Այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային օրն է Ադրբեջանը բաց է թողել Ղարաբաղյան հակամարտությունը ուժային միջոցներով լուծելու հնարավորությունները. ռուս փորձագետ Կոշ համայնքում գործող համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդում էին ընտրողներին. «Անկախ դիտորդ» Խանջյան փողոցում վիճաբանության մասնակիցներին «կարմիր բերետները» «փռել են ասֆալտին» Գեղարքունիքում 28-ամյա վարորդը բախվել է քարե շինության պատին, այնուհետեւ КаМАЗ-ին Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Ford Transit-ը հայտնվել է ջրատարի մեջ Արմավիրի մարզում գնացքը բախվել է ավտոմեքենային. 26-ամյա վարորդին բուժօգնություն է տրամադրվել Հունվարի 1-ից Երեւանում 5000 աշխատակիցների աշխատավարձեր կբարձրանան. Հայկ Մարության Գազի գնի բարձրանալու հավանականությունը չափազանց մեծ է. Վարդան Բոստանջյան Գեղարքունիքում 62-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Գավառի պետական համալսարանի ուսանողուհուն
Ամանորյա նորաձևությունը 2020-ին. Ինչ պետք է հագնել տոներին՝ ըստ Ֆաինա Հարությունյանի «Լարվածությունից լրիվ փայտի եմ վերածվել»․ Լիլուն հարսանեկան պարից հատված է հրապարակել Խեցգետիններին հետաքրքիր օր է սպասվում․ դեկտեմբերի 9-ի աստղագուշակը «Ի՞նչ եք ուզում Ձմեռ պապիկից»․ Սիլվի Բարկովայի ամանորյա ֆոտոշարքը Հաջողության չինական հորոսկոպ․ 2020-ին ո՞ւմ են սպասվում բազում հաջողություններ Իսկական սուրբծննդյան հեքիաթ․ ինչպես է Քիմ Քարդաշյանը տոներին ընդառաջ զարդարել տունը (վիդեո) Կենդանակերպի նշաններ, որոնց հրաշք է սպասում 2020թ․ ամանորյա գիշերը Մարդու մարմնի 5 բույր, որոնք զգուշացնում են առողջական լուրջ խնդիրներ ունենալու մասին,պետք չէ անտեսել դրանք Կշեռքներին անախարժություններով լի օր է սպասվում․ Դեկտեմբերի 8-ի աստղագուշակը Զիրոյանին հանդիպեցի թատրոնի միջանցքում : Նրա մարդկային որակները նկատեցի վայրկյաններ անց
website by Sargssyan