Կոչ եմ անում դուրս բերել այս արհեստականորեն ստեղծված օրակարգը. Անդրանիկ Քոչարյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին
ՔաղաքականՎերջին ժամանակներս ոչ միայն հասարակության մեջ, այլեւ խորհրդարանում անհարկի ակտիվությամբ քննարկվում է նախկին իշխանությունների կողմից ստորագրված Ստամբուլյան կոնվենցիան, ընդ որում ոչ թե թե բուն կոնվենցիան, այլ դրա անվան տակ քողարկված մեզ համար խորթ երեւույթներ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նա մասնվորապես, նշեց. «Մենք խոսում ենք մի հիվանդության մասին, որն անհատի մոտ որքան աննկատ առաջանում, նույնքան աննկատ էկլ հեռանում է եւ չունի ժառանգաբար փոխանցվելու որեւէ հատկություն: Դրա բուժման խնդիրը բացառապես ժամանակին եւ սերնդային է:
Կոչ եմ անում դուրս բերել այս արհեստականորեն ստեղծված օրակարգը ոչ միայն ԱԺ-ից, այլեւ ՀՀ սահմաններից, քանի որ մեր երկրում մենք չունենք նմանօրինակ խնդիր, այն էլ իրավական կարգավորման համատեքստում;
Ինչպես բժիշկները կարող են վարակվել այս կամ այն հիվանդությունից բուժվող պացիենտից, այնպես էլ հորդորում եմ նոր գործընկերներին չդառնալ վերոնշյալ հիվանդության տարածողը, քանի որ այդ դեպքում հնարավոր է անգիտակցաբար դառնալ նաեւ դրա կրողը»: