ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Ահաբեկչությունների շարք Փարիզում, երկրաշարժ՝ Հայաստանում
SocietyՏՈՆԵՐ
Կույրերի միջազգային օր, Ռուսաստան՝ Քիմիական և ռադիացիոն պաշտպանության զորքերի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1114– Հայաստանում մեծ երկրաշարժ է եղել, որից խիստ տուժել է Սիս քաղաքը:
1808- Թուրքիայում հրատարակվել է ամենահին հայալեզու թերթը` «Ժամանակը»:
1894 –ծնվել է դերասան Լևոն Զոհրաբյանը:
1895 –ծնվել է հայազգի խորհրդային պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանը:
1908– վախճանվել է հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ, ֆիդայի Սևքարեցի Սաքոն (Սարգիս Ծովանյան):
1917 -Բաքվի խորհուրդը՝ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ, վերցրել է իշխանությունը Բաքվում:
1920 – հայկական կառավարության գիտությամբ վրացական զորքերը մտել են
1919 թվականի հայ-վրացական պատերազմի արդյունքում ստեղծված չեզոք գոտի, որպեսզի կանխվի այդ տարածքների օկուպացիան թուրքերի կողմից:
1927 –ծնվել է ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանը:
1937 – ծնվել է դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը:
1937 – վախճանվել է խորհրդահայ բանաստեղծ Հակոբ Հակոբյանը:
1946 – ծնվել է հայ ժամանակակից արձակագիր, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը:
1959 – վախճանվել է բանաստեղծ և արձակագիր Արիս Շաքլյանը:
1975 – ծնվել է նկարիչ, ձևավորող Հռիփսիմե Մարգարյանը:
2005-Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում գիշերը փորձ է արվել հրկիզել քաղաքի Հայկական մշակույթի կենտրոնը:
2006-«Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերությունը սկսել է փոխհատուցումների վճարումը Հայոց ցեղասպանության զոհերի ավելի քան 2 հազար ժառանգներին:
2009 – վախճանվել է բուսաբան Արմեն Թախտաջյանը:
2014-Մայր Աթոռում աշխատանքներն է ավարտել Հայ Առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը, որտեղ որոշվել է առաջիկա ապրիլի 23-ին իրականացնել Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
354 – ծնվել է փիլիսոփա և աստվածաբան, լատինական հայրաբանության կարկառուն ներկայացուցիչ, կաթոլիկ եկեղեցու հայր Օգոստինոս Երանելին:
1002 – Էտերելդ 2-րդ Խելագարի հրամանով Անգլիայի հարավային շրջաններում իրականացվել է դանիացիների սպանդ:
1775 —անկախության համար մղվող պատերազմի ընթացքում Ջորջ Վաշինգտոնի ղեկավարած բանակը գրավել է Մոնրեալը:
1805 —վիեննացի մսագործ Իոհան Լաները ստեղծել է նրբերշիկը:
1810 – ծնվել է ռուս նշանավոր գիտնական, վիրաբույժ, մանկավարժ և հասարակական գործիչ Նիկոլայ Պիրոգովը:
1850– ծնվել է շոտլանդացի արձակագիր և բանաստեղծ, արկածային վեպերի հեղինակ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը («Գանձերի կղզին», «Սև նետը»):
1862 - Լուիս Քերոլը, Ալիս Լիդլին տված խոստմանը համաձայն, սկսում է գրել Ալիսի մասին հեքիաթը:
1868– վախճանվել է իտալացի նշանավոր կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինին:
1903– վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի ամենաառաջին և ամենահետևողական ներկայացուցիչներից մեկը՝ Կամիլ Պիսսարոն:
1913 —կնքվել է թուրք-հունական համաձայնագիր, համաձայն որի, հույները, Էգեյան ծովի Թինիդոս, Իմբրդոս և Դոդեկանես կզիներից բացի, ստացել են նաև Կրիտոս կղզին:
1928 -Լենինի ուղեղի հետազոտման լաբորատորիայի հիմքի վրա գերմանացի ֆիզիոլոգ Օսկար Ֆոգտը Մոսկվայում ստեղծում է Ուղեղի ինստիտուտը:
1940- Willis Motor Co ընկերությունը փորձարկել է առաջին ջիպ ավտոմեքենան:
1943 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավարտվել է խորհրդային զորքերի՝ կիևյան հարձակողական օպերացիան:
1964– տեղի է ունեցել «Ֆանտոմաս» ֆիլմի պրեմիերան:
1985 -ժայթքել է 1845 թվականից մարած կոլումբիական Նևադո-դել-Ռուիս հրաբուխը, որի արդյունքում զոհվել է մոտ 20 000 մարդ:
1994 - Շվեդիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով երկիրը միացել է Եվրամիությանը:
2001 —Հյուսիսային դաշինքի ուժերը մտել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ:
2007 - Ռուսաստանը պաշտոնապես իր զորքերը հանել է վրացական Բաթումիից:
2015 - Փարիզում տեղի է ունեցել ահաբեկչությունների շարք։
Կամո Խաչիկյան