«Պարոն վարչապե՛տ, երկրիդ գիտնականները մնացել են լուսանցքում. մեր աշխատավարձն էլ դարձրեք 1,5 մլն»․ ԵՊՀ դասախոս

Այո, պարոն վարչապետ, լուսանցքում մնացել են երկրիդ գիտնականները, գիտության առաջ տանող ուժը, ազգի սերուցքը եւ հիմա հարց՝ ինչո՞ւ պետք է ՀՀ գիտնականը մնա լուսանցքում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռիտա Սաղաթելյանը՝ հավելելով, որ դասախոսների մեկօրյա նախազգուշական գործադուլի նպատակն է նաեւ ցույց տալ երկրի ղեկավարությանը, որ գիտնականները մնացել են լուսանցքում:

«Այսօր ես արդեն իմ անունից պահանջում եմ` բարձրացրեք մեր աշխատավարձը`միլիոն ու կես, լավ, մենք համեստ ենք, մեզ վճարեք մեկ միլիոն դրամ, իսկ մյուս 500 հազարը վճարեք մեր խեղճ ու կրակ ուսուցիչներին: Մեզ՝ գիտնականներիս մի սարքեք ծամոն հանրության բերանին, որ մենք անբան ենք, որ մենք լափում ենք պետության բյուջեն, որ կաշառակեր ենք, մի՛ պիտակավորեք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ից դասադուլ են անում՝ բողոքելով նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծից, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը:

Նոյեմբերի 7-ին երիտասարդ դաշնակցականները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիա անցկացրին կառավարության շենքի մոտ, այնուհետեւ երթով շարվեցին դեպի նախարարությունների շենք եւ այնտեղ նստացույց հայտարարեցին: Նստացույցի մասնակիցների կարծիքով՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, քանի որ նրա կառավարման շրջանում նախարարությունը վարում է ապազգային քաղաքականություն՝ առաջ քաշելով վիճահարույց «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը, առաջարկելով դպրոցական ծրագրից բերել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ֆինանսավորելով «հակահայկական, սատանիստական» նախագծեր: Նրանց հատկապես զայրացրել է մեծ աղմուկ բարձրացրած՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար նախարարության կողմից 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ տրամադրելու փաստը:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

«Չեն ցան­կա­նում ունե­նալ այն­պի­սի օղակ, որը պետք է գոր­ծի ինք­նու­րույն ու ան­կախ». «Փաստ» «Կացնային» քաղաքականության հետևանքները. «Փաստ» ՍԴ-ի հարցը փորձում են միջազգայնացնել. «Փաստ» Իշ­խա­նու­թյուն­նե­րը ծա­ծուկ նոր ծու­ղակ լա­րե­ցին. «Փաստ» Ռամազան Իսաևը կարիերան կշարունակի «Արարատում» Պուտինը Զելենսկու հետ հանդիպման մասին՝ ամեն ինչ անցավ «լավ եւ գործնական» Դիարբեքիրի հայկական եկեղեցում ընտրատեղամաս է բացվել պատրիարքի ընտրության համար (ֆոտո) Փարիզում սկսվել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումը «Միլանի» մարզական տնօրեն. Սպասում ենք Իբրահիմովիչի որոշմանը Տորթի բաղադրատոմս է հարցրել, որպեսզի Արթուրի ծնունդը նշեն․ վիրավոր զինծառայողը դեպքից առաջ է խոսել ընտանիքի հետ (ֆոտո) Ոստիկանները բացահայտել են զենքի սպառնալիքով կատարված 5 ավազակային հարձակումներ. կասկածյալները ձերբակալվել են «ԱԿՈՒՆՔ»-ը 45 տարեկան է Բագրատունյաց փողոցում մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդին ոստիկանները բերման են ենթարկվել Նիկոլ Փաշինյանը եւ Արմեն Սարգսյանը ամփոփել են տարին Նոր Արեշ թաղամասում հայտնաբերվել է դի Առողջապահության փոխնախարարը ԱԺ ամբիոնից ցուցադրեց լուսանկարներ՝ ծխախոտի օգտագործման հետեւանքների վերաբերյալ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ից փախած հետախուզվողը հայտնաբերվել է եւ կալանավորվել Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.5 տոկոս․ քաղաքապետարան Ինչպես են ոստիկանները ձերբակալում ՊԵԿ պաշտոնատար անձանց․ Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Դրամական պարգևից մինչև աշխատանք. «Չերամիզիա»-ն գեղարվեստի քոլեջի սաների համար հայտարարել է մրցույթ
Ամանորյա տոնական ֆոտոշարքի համար Գոռ Եփրեմյանն ու սիրելին լրիվ միանման են հագնվել, անգամ կոշիկները (լուսանկարներ) Հեքիաթային Ամանոր․ Կախարդական ամանորյա գիշեր է սպասվում կենդանակերպի այս նշաններին Ամանորյա անձեռոցիկների ձևավորման 12 հետաքրքիր տարբերակ (Տեսանյութ) Սիլվա Հակոբյանի դուստրը՝ ճիշտ մայրիկի պես հագնված առաջին անգամ բեմ է բարձրացել (լուսանկարներ) Մարջան Ավետիսյանն անճանաչելի է դարձել․ նա վերջապես փոխել է սանրվածքը (լուսանկարներ) Մազ ներկելը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ Պատրաստում ենք 3 բաղադրիչից բաղկացած, համեղ, բերանում հալչող տորթ Ամանորյա նորաձևությունը 2020-ին. Ինչ պետք է հագնել տոներին՝ ըստ Ֆաինա Հարությունյանի «Լարվածությունից լրիվ փայտի եմ վերածվել»․ Լիլուն հարսանեկան պարից հատված է հրապարակել Խեցգետիններին հետաքրքիր օր է սպասվում․ դեկտեմբերի 9-ի աստղագուշակը
website by Sargssyan