Երկրի թիվ մեկ «թամադայի» վերածված մարդը հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է «թամադա». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Բժշկության մեջ մի տերմին կա “լոգորեա”: Այն կազմված է հունական logos` խոսք, և rea` հոսալ, ծորալ, բառերից: Հայերեն կարող է թարգմանվել, երևի, որպես բառածորանք կամ պաթոլոգիկ շատախոսություն:

Այս եզրը լավագույնս է բնութագրում Նիկոլ Փաշինյանի հանրային խոսքի քաոտիկ և անկանոն բնույթը, ինչի լավագույն ապացույցն է Փաշինյանի երեկվա հանդիպումը Ֆրանսիայի հայկական համայնքի հետ: Մարդը այնքան վիճելի, սխալ, սուտ և անտեղի բաներ ասաց, որ չգիտես էլ , որ մեկից սկսես, ինչով ավարտես:

Էլ հումանիտար առարկաների դասավանդումը թամադայության հետ համեմատել, էլ հայ-ամերիկյան հարաբերություններում բնությանը անհայտ ինչ-որ ճեղքում, էլ Արցախի հարցում դեմագոգիկ ճոռոմաբանություն, էլ հայ-վրացական "աննախադեպ" հարաբերություններ, էլ մինչև տարեվերջ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ակնհայտ սուտ:

 

Շատ չար ու ժիր երեխեք էն լինում, որ այնքան են թափրտում, քանդում, փշրում ու ջարդում, որ հետևներից չեն հասցնում հավաքել: Հիմա Նիկոլ Փաշինյանն է: Որոշել է այնքան ու միանգամաից ամեն ինչի մասին սթից-մթից, մակերեսային, կեղծ ու զավեշտալի բաներ ասի, որ հետևից մաքրելու համար մի առանձին գիտահետազոտակյան ինստիտուտ պիտի պահես:

Հ.Գ. Մի հատ խորացեք, խնդրում եմ: Երկրի թիվ մեկ “թամադայի” վերածված մարդը հայագիտական և այլ հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է “թամադա” (հարգանքս իրենց հացը իրենց աշխատանքով վաստակող սեղանապետերին)»:

Վարչապետը եւ ՀԲ տարածաշրջանային տնօրենը խոսել են գործընկերության ընդլայնման հեռանկարների մասին Վերաքննիչ դատարանը ենթադրություններով է կայացրել դատական ակտ. դատապարտյալի հարազատները բողոքում են Խոշոր ավտովթար Սարալանջի հին ճանապարհին. 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը Ժնևում խոսել է Հայաստանում տիրող իրավական խնդիրների մասին «ՍԱՍ»-ի Արտակը եւ Արամ Քոչարյանը հրաժարվել են ենթարկվել դատաբժշկական փորձաքննության Անթույլատրելի է հավասարեցնել Ղարաբաղի իշխանություններին եւ «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին․ ՀՅԴ Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Թաթոյանների ջրաղացը Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում․ քաղաքապետարան Այսօր Տանգոյի միջազգային օրն է Ամփոփվել են «ԵԱՏՄ երկրներում էներգիայի արդյունավետության խթանման շրջանակ» տարածաշրջանային ծրագրի արդյունքները Կուզեի տղամարդու «ժամանակակից տեսակ»-ը մրցակցության մեջ չլիներ կնոջ հետ. Լիլի Հովեր ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղել Յուրի Լուժկովի ընտանիքին Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի եւ բլինչիկի» տասնամյակների գերությունից. Աննա Հակոբյան Արմեն Ավթանդիլյանը նշանակվել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Լուսինե Աբգարյանին Ապազգային իշխանության Ազգային ժողովը․ Արմեն Աշոտյան Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները կխաղան Իռլանդիայում Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ․ ՊԵԿ Հիմա դուք դա կարող եք անել, հետո ուշ կլինի. Հովհաննես Ազոյանը՝ ՔՊ-ին
website by Sargssyan