ՊՆ-ում կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ

Սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարության, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ:

 

Նախապատրաստական դասընթացների նպատակն է նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որի շնորհիվ դասընթացների մասնակիցներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար։

 

Նախապատրաստական դասընթացների բովանդակությունն է.

 

գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն,

 

մաթեմատիկական անալիզ,

 

հավանականությունների տեսություն,

 

ծրագրավորման հիմունքներ,

 

մեքենայական ուսուցման հիմունքներ,

 

նեյրոնային ցանցերի հիմունքներ,

 

ավարտական նախագծեր:

 

Նախապատրաստական դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ http://bit.ly/2MTEtZy հղումով:

 

«1991 ստորաբաժանման» մասին տեղեկատվության կարող եք ծանոթանալ http://mil.am/hy/news/6898 հղումով:

 

Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 60 74 00 44 հեռախոսահամարով։

 

Նախապատրաստական դասընթացներն անվճար են։

Երբ ստում են Ով է շուտով հրաժեշտ տալու իր պաշտոնին. «Հրապարակ» Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 489-ով. գրանցվել է մահվան 16 դեպք «Ժողովուրդ». Ծախսել են, բայց չգիտեն՝ որքան. ինչու է առողջապահության նախարարությունը թաքցնում տվյալները «Ժողովուրդ». Արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչեւ վերջ. սպառելու է բոլոր ընթացակարգերը եւ դիմի ՍԴ «Ժողովուրդ». Ի՞նչ հարցեր են ընդգրկված դատավորների ընդհանուր ժողովում. հայտնի ՍԴ դատավորի թեկնածուի անունը Ինքնամեկուսացածների համար գործող StayHome հավելվածի մասին /տեսանյութ/ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով․ Էդմոն Մարուքյան Ռուսաստանը կվերականգնի այլ երկրների հետ օդային հաղորդակցությունը երկու փուլով Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել Էրդողանը ստորագրեց Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու որոշումը Նանսենի անվան երեխաների խնամքի կենտրոնի 10 սաների ու 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Պետք է հենց այդպես. Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի զուգահեռը Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալն ազատվել է աշխատանքից ՀԿ նախագահ. մսամթերքի որոշ տեսակների գները զգալիորեն աճել են Կանգնած ուղևորներին իջեցնում են երթուղային տրանսպորտից
website by Sargssyan